Մարտի 2-8-ը Նիդերլանդներում կայացած Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն Լիլիթ Մկրտչյանին հայրենիքում դիմավորեցին մեծ շուքով. նվերներ և շնորհավորական խոսքեր ընկերներից, ծանոթներից ու անծանոթներից, շտապեցին շնորհավորել նաև Ֆիզիկական կուլտուրայի հակական պետական ինստիտուտի դասախոսները, որտեղ գերազանցությամբ սովորում է Լիլիթը:
Սակայն գլխավոր խոսքերը լսեց անձնական մարզիչ Գագիկ Մելոյանից և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանից: Լինելով լավ ղեկավար Արթուր Հովհաննիսյանը խոսեց հետագա անելիքներից և գնահատելով Լիլիթ Մկրտչյանի՝ Եվրոպայում Հայաստանի հիմնը հաղթական կերպով հնչեցրած ոսկե մեդալը՝ նա Լիլիթին նվիրեց ոսկե վզնոց:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի հաղորդագրություն