Այսօր մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած «ԳՐՔԻ ԲԱՆԿ՝ նվիրատվության տաղավար» նախագիծը: Այս տարի նախագծին աջակցում են «Յուքոմ» ընկերությունը և Երևանի քաղաքապետարանը:
Այսօր մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած «ԳՐՔԻ ԲԱՆԿ՝ նվիրատվության տաղավար» նախագիծը: Այս տարի նախագծին աջակցում են «Յուքոմ» ընկերությունը և Երևանի քաղաքապետարանը:
«ԳՐՔԻ ԲԱՆԿ՝ նվիրատվության տաղավարը» տեղադրվել է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց՝ «Ընթերցողը» հուշարձանի հարևանությամբ: Յուրաքանչյուր ոք կարող է նվիրաբերել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրքեր: «Գրքի բանկում» հավաքված ողջ գրականությունը փոխանցվելու է ՀՀ զորամասեր, համայնքային գրադարաններ, մանկական խնամքի կենտրոններ և այլ հաստատություններ:
«Գրքի բանկ» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականից: Ծրագրի շրջանակներում հավաքվել են 12000-ից ավելի գրքեր, որոնք փոխանցվել են ՀՀ համայնքային գրադարաններ, զորամասեր և այլ հաստատություններ:
Կարդացեք նաև
«ԳՐՔԻ ԲԱՆԿ՝ նվիրատվության տաղավար» նախագիծն իրականացնում է «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ն և Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը՝ «Յուքոմ» ընկերության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Յուքոմ» ընկերության մամուլի ծառայություն