«ԵԱՀԿ-ում, իր նախագահության շրջանում, Ղազախստանը մեծ գործ արեց ԼՂՀ հակամարտության հարցում: Շատերի մոտ տպավորություն է, որ ԼՂՀ հարցում փոխվստահության ձեւավորման, մասնավորաբար, դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու մասին առաջարկը եվրոպացիներինն է: Բայց դա Ղազախստանի առաջարկ-նախաձեռնությունն էր, որը եվրոպացիներն անմիջապես վերցրեցին: Այդ առիթով մեծ աշխատանք կատարեց նաեւ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատունը»,- այսօր,- «Միջէթնիկ համաձայնությունը`որպես պետության բարգավաճման երաշխիք» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Քննարկումը նախաձեռնել էին ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատունը եւ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Ստեփան Գրիգորյանը բավական կարեւորեց նաեւ ժամանակին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի նախաձեռնությամբ որդեգրած պետական քաղաքականությունը`տեղի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Խոսքը «Ղազախստանի ժողովրդի ասամբլեա» ծրագրի մասին է: Դրա հիմնական իմաստն այն էր, որ Ղազախստանում բնակվող փոքրամասնությունների ներկայացուցիչները պետք է դիտվեն տվյալ պետության քաղաքացի:
Ի դեպ, ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Աիմդոս Բոզժիգիտովն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Նա նոր նշանակում է ստացել. իր երկրի շահերը Ղրղըզստանում կներկայացնի:
Դեսպանի հետ հարցազրույցը՝ վաղվա տպագիր «Առավոտում»
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ