Այսօր, ԱԺ ճեպազրույցների ժամանակ, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը կրկին նշեց, որ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներից ոմանք դիմել են ՕԵԿ-ին՝ անդամակցելու համար։
Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն ասաց, որ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորներն ազատ են իրենց քաղաքական ընտրության մեջ, սակայն կոնկրետ իրենց հայտնի չէ ԲՀԿ-ից դուրս եկած որեւէ պատգամավոր, որը ՕԵԿ-ին անդամակցելու հայտ ներկայացրած լինի. «Կարծում եմ՝ այդ հարցի շահարկումից խուսափելու ամենակարճ ճանապարհը այդ պատգամավորների անունները, կրկնում եմ, եթե կան նման պատգամավորներ, հնչեցնելն է։ Համենայնդեպս, մեզ հետ զրույցում ԲՀԿ-ից դուրս եկած որեւէ պատգամավոր նման տեղեկատվություն չի հաստատել»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ