Լրահոս
Օրվա լրահոսը

Արդար պահանջ՝ սխալ միջավայրում. «Ազգ»

Մարտ 27,2015 13:57

Քաղաքագիտության մեջ ճշմարիտ մի խոսք կա՝ երկրները կարող են իրարից տարբեր լինել բազմաթիվ գործոններով՝ ռազմական, տնտեսական, ազդեցիկությամբ, մեծությամբ, գրավչությամբ եւ այլն, սակայն մի բանում նրանք բոլորն էլ հավասար են՝ պետական արժանապատվությամբ: Այս առումով առանց Հայաստանի նախագահի մասնակցության մարտի 20-ին Աստանայում կայացած ԵՏՄ ղեկավարների ժողովը իսկապես անարգանք էր մեր երկրին, հեռանկարում ունենալով նաեւ մայիսի 8-ին Մոսկվայում տեղի ունենալիք ԵՏՄ ղեկավարների նոր հանդիպումը, որին դեռեւս չի հրավիրվել նախագահ Սերժ Սարգսյանը:

Որքան ինձ է հայտնի, ԵՏՄ տիրույթում հիմնադիր անդամների առանձին կարգավիճակ չկա եւ, հետեւաբար, Հայաստանի մասնակցության հրավեր չստանալը որեւէ արդարացում չունի, ինչ էլ լինեն Աստանայում քննարկված օրակարգի խնդիրները: Ընդհակառակն, իմ տպավորությամբ, Ղազախստանի մայրաքաղաքում Հայաստանն ի՛նքը կարող էր դնել օրակարգի հարց, որը, անկասկած, ԵՏՄ գործընկերներին ու հատկապես Ռուսաստանին անհանգստացնելու էր: Դա Ադրբեջանին անհակակշիռ կերպով ռուսական սպառազինություն վաճառելու հարցն էր, որը առավել լկտի է դարձնում Իլհամ Ալիեւին սահմանային ռազմական իր շահատակություններում, որոնց հերթական ռաունդը մարտի 19-ին Գյուլիստանի ուղղությամբ պատահած արյունոտ բախումն էր:

Թե ի՞նչն էր պատճառը Հայաստանի չհրավիրվելուն՝ պաշտոնական բացատրության բացակայության պայմաններում դժվար է ասել, սակայն կարելի է ենթադրություններ անել. եվրոպական շավղից Հայաստանի չհրաժարվե՞լը, կամ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությո՞ւնը, որով մեր երկիրը կարող է խորհրդարանական-վարչապետական կառավարման դրության անցնել, ինչը ԵՏՄ մյուս անդամների շեշտված ավտորիտար իշխանաձեւի ֆոնին արտառոց կարող է թվալ նրանց: Թերևս, կան նաեւ այլ պատճառներ, որոնք առայժմ տեսանելի չեն: Սակայն հաստատապես կարելի է ասել, որ Ռուսաստանի նախագահը, որն այժմ ահռելի ճնշումների տակ է գտնվում Արեւմուտքից, դժգոհ է քաղաքական մեր դեգերումներից, կամ, ասենք, դեպի կոմպլեմենտար քաղաքականությանը վերադառնալու մեր ախորժակից…

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031