Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ-ն սկսում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դրույթների քննարկումը

Մարտ 27,2015 13:21
hdk

2015թ. մարտի 26-ին Հայաստանի Դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) կենտրոնական գրասենյակում կայացավ կուսակցության Հանրապետական խորհրդի նիստը:

Քննարկվեցին հետևյալ հարցերը.

1. ՀԴԿ VIII համագումարը հրավիրելու հարցը:

2. Աշխատավորների համերաշխության օրվա կապակցությամբ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կողմից հայտարարված հանրահավաքին մասնակցելու հարցը:

3. Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կուսակցության դիրքորոշման հարցը:

ՈՐՈՇՎԵՑ՝

· Կուսակցության VIII համագումարը հրավիրել 2015թ. հունիսի 13-ին:

· Ելնելով ՀԴԿ ծրագրային գաղափարական դրույթներից, և նրա հիմքում ընկած սոցիալական արդարության սկզբունքի կենսագործման անհրաժեշտությունից, մասնակցել աշխատավորների համերաշխության օրվա կապակցությամբ 2015թ. մայիսի 1-ին ՍԴՀԿ-ի կողմից հայտարարված հանրահավաքին՝ ներգրավելով ինչպես կուսակցության տարածքային և երիտասարդական կառույցները, այնպես էլ մեզ հետ սերտորեն համագործակցող հասարակական հատվածի կազմակերպությունները: Այդ նպատակով առաջարկել ՍԴՀԿ-ին ստեղծել միասնական կազմակերպական գործողություններ իրականացնող մարմին (շտաբ):

· Սկսել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դրույթների քննարկումը և ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին և հանրությանը ներկայացնել ամփոփ եզրակացություն իր դիրքորոշման և մոտեցումների վերաբերյալ: Հատուկ քննարկման առարկա է դառնալու կառավարման համակարգի փոփոխման հարցը:

· Միաժամանակ, խորհուրդը վերահաստատում է կուսակցության այն դիրքորոշումը, որ գործող սահմանադրությունը որևէ կերպով չի կաշկանդում այսօրվա իշխանություններին՝ համակարգային կերպով լուծելու երկրում կուտակված սոցիալ-տնտեսական լուրջ և հրատապ խնդիրները, կազմաքանդելու օլիգարխիկ-մենաշնորհային համակարգը, իրագործելու սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետության գործառույթները, ապահովելու մարդու կենսական իրավունքները, որպիսիք են՝ աշխատանքը, արժանավայել աշխատավարձը, բավարար կենսաթոշակը և այլն:

ՀԴԿ մամուլի ծառայություն

Երևան, 27.03.2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031