Լուրեր էին շրջանառվում, որ ԲՀԿ-ն լքած մի քանի պատգամավորներ դիմում են ներկայացրել եւ խնդրել են անդամագրվել ՕԵԿ-ին: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին լրագրողների հարցին՝ ճի՞շտ է, ԲՀԿ-ն լքած պատգամավորների դիմե՞լ են ձեզ՝ անդամակցելու ՕԵԿ-ին՝ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը հաստատեց դա:
Նրա խոսքերով՝ «Մեզ դիմել են բազմաթիվ անձինք՝ անդամակցելու ՕԵԿ-ին: Տարբեր կուսակցություններից կա ներհոսք, այդ թվում նաեւ՝ ԲՀԿ-ից: Մենք ունենք ԲՀԿ-ի հետ շատ լավ հարաբերություններ, սա է այսօրվա իրավիճակը, այսօրվա դրությամբ մենք նման խնդիր չենք դրել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ