Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Սերժ Սարգսյանին Աստանա կհրավիրեն միայն ֆուրշետի»

Մարտ 27,2015 13:01

«Երեկ Կոնգրեսում տնտեսական հանձնաժողովի նիստ ենք արել եւ վեր ենք հանել բոլոր տնտեսական ցուցանիշները, որտեղ տնտեսական ազատ անկման պրոցեսը ֆիքսված է: Մոտ 50 տնտեսական ցուցանիշներ կան, որով արձանագրվում է շատ արագ տնտեսական ցուցանիշների նվազումը»«- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն բացարձակ չի ուզում հաշվի նստել այդ ծանր իրողության հետ:

Ըստ նրա, իշխանությունն ակնհայտորեն վատ է զգում իրենց հարցերից, չի ուզում, որ ընդդիմությունը հարցեր տա՝ հասարակությանը հուզող: Արամ Մանուկյանը մի քանի հարց ուղղեց՝ Սերժ Սարգսյանին հրավիրե՞լ են Աստանա, թե՞ ոչ: Ինչո՞ւ Հայաստանի ներկայացուցիչը չի եղել այդ հավաքին, շատ կարեւոր հարցեր են քննարկվել: Ըստ Արամ Մանուկյանի, Սերժ Սարգսյանը նրանց համար ֆիգուր չէ, չեն հարցնում նրան որեւէ բան. «Այդ երկրներն ունեն բացահայտ պրոբլեմներ, որոնք գնացել են լուծելու: Մեր խելոք արտգործնախարարությունը պատասխանում է, որ մենք բոլոր խնդիրներին համաձայն ենք: Չի կարող նման բան լինել, որովհետեւ խնդիրներին տարբեր մոտեցումներ կան: Եթե դու չես գնում, չես մասնակցում այդ տնտեսական ֆորումին, ո՞նց ես դու ներկայացնում քո շահը: Ես համոզված եմ,որ իրեն իրականում չեն հրավիրել: Կարող է հրավիրեն ֆուրշետի մասնակցելու, բայց լուրջ քննարկումների մասնակցելու՝ Սերժ Սարգսյանին չեն հրավիրում»:

Արամ Մանուկյանն ասաց, որ մենք կարող է նորից բախվենք ՌԴ-Եվրոպա խնդրին: Կարող է կրկին հարվածի բերել դա Հայաստանին. «Այս ոչ բաց, ոչ համաձայնեցված արկածախնդիր քաղաքականությունը մեր երկրին դեռ շատ շառ ու փորձանքի կբերի: ՀՀԿ-ում չկա որեւէ մեկը, որ ասի՝ այս ի՞նչ է կատարվում, մի արեք այդ բանը: Իսան չկա, մտածող չկա: Այդքան ջայլամի տեղ դնեն իրենց: Սա քաղաքական դասալքություն է հաշվի չառնել այն երեւույթները, որի մեջ դու թաղված ես»:

Հարցին՝ մասնակցելո՞ւ եք Ժիրայր Սեֆիլյանի հանրահավաքներին՝ նա պատասխանեց, որ իրենց այդ հարցով չեն դիմել եւ այդ հարցը չեն քննարկել:

Արամ Մանուկյանը չբացառեց հետագա համագործակցությունը ԲՀԿ-ի հետ. « Համբերատար սպասենք, համագործակցությունը չենք բացառում: Խորհրդարանում աջակցության կարիք ունենք՝ համատեղ ծրագրեր իրականացնելու: Մեր ձայները չեն հերիքում, որ ընդդիմադիր բլոկ ձեւավորենք: Այդ իմաստով, ես լավատես եմ եւ հույս ունեմ, որ եւ «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի հետ կհամագործակցենք խորհրդարանում»:

Այս օրերին ՀՀԿ-ականների օբյեկտներում ստուգումներ են իրականացվում: Արամ Մանուկյանի գնահատմամբ՝ «Փոքր ձկներին, ովքեր խելոք չեն մնում՝ պատժում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ says:

    Արդեն մի քանի անգամ մեր նախագահը ամենաբարձր մակարդակի հանդիպումներում ոչ պատշաճ կեցվածք է դրսևորել, որով կասկածի տակ է դրել իր մասնակցությամբ յուրաքանչյուր գործի լրջություն: Պետք է այս տեսակետից նայել մեր նախագահին չհրավիրելու փաստերը: Սերժ Սարգսյանը տարբեր հանդիպումներում թույլ է տալիս վրիպումներ, որոնք կասկածի տակ են դնում նրա մտավոր և հոգեկան լիարժեքությունը: Մեր քաղաքական գործիչները, լրագրողները պարզապես վախենում են այդ մասին ասել: Բայց, ասացեք խնդրեմ, այսօր աշխարհի որ երկրի նախագահն է մեկ պարզ ընդարձակ նախադասություն կարդալիս երեք անգամ նայում տեքստին: Մեր նախագահը, դեռևս, Բրեժնևի մի քիչ ավելի լավ տեսակն է: Բայց մեր պայմաններում մարիոնետ նախագահը դառնում է երկիրը կործանող գործոն: Հանրապետական կուսակցությանը հարմար է պահել նման նախագահին, բայց եթե նախագահը անմեղսունակ է, ապա պատասխանատուն լինելու է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը իրականացնում է եղեռնի ծրագիր հայ ժողովրդի նկատմամբ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031