Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը քաղաքական հեղափոխություն չի անելու. «Հեղափոխություն պետք է անենք մեր ուղեղներում»

Մարտ 27,2015 12:50

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հարցին՝ ապրիլի 24-ին Ժիրայր Սեֆիլյանը շուրջօրյա հանրահավաքներ է սկսելու՝ ՕԵԿ-ը միանալո՞ւ է դրանց, ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, ապրիլի 24-ն այն օրն է, երբ պետք է հիշատակի տուրք մատուցենք ցեղասպանության զոհերին: Սա այն օրն է, որը պետք է ինքներս հիշենք, սգո օր է սա: Այն օրն է, երբ պետք է հիշենք մեր այն հայրենակիցներին, որոնք զոհվեցին»:

Հարցին՝ ապրիլի 25-ին կմիանա՞ք՝ Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Դա իրենց օրակարգն է, իրենց մոտեցումներն են»:

Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում Սերժ Սարգսյանի հեռացումը՝ նա պատասխանեց. «Մենք չենք պահանջում Սերժ Սարգսյանի հեռացումը: Կան ընտրություններ, թող ընտրությունը որոշի»:

Aravot.am-ի հարցին՝ եթե չեք պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, չեք պայքարում Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության դեմ, այդ դեպքում ինչո՞ւ եք ընդդիմություն եւ ինչի՞ն եք ընդդիմություն՝ Մհեր Շահգելդյանը պատասխանեց. «Մենք ընդդիմություն ենք տարբեր ուղղություններին, որոնք վարվում են: Ինչի՞ համար են մարդիկ լինում իշխանության մեջ, որպեսզի կարողանան իրականացնեն իրենց ծրագրերը: Մենք գտնում ենք, որ կան ծրագրեր, որոնք կարելի է իրականացնել սոցիալական եւ այլ ուղղությամբ: ՕԵԿ-ը այսօր եւ մեր քննադատություններով, մեր մոտեցումներով մեր դիրքորոշումն արտահայտել է: Բազմաթիվ մեր ծրագրեր կան, որոնք չեն ներառվում իշխանության ծրագրերում»:

Իսկ Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին ՕԵԿ-ն ասել է անցյալ տարի՝ այս օրերին, երբ մենք ընդդիմություն դարձանք: Մենք ասացինք, որ չենք պահանջելու գործող նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը այն պատճառով, որ մենք 2013-ին պաշտպանել ենք իր թեկնածությունը, երկրորդ պատճառն այն է, որ ՍՍ-ն հայտարարել է, որ ինքը հեռացող նախագահ է: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, երբ քննարկվում է Իմպիչմենթի հարց՝ քվեարկությամբ պետք է լինի, իսկ ԱԺ-ում մեծամասնությունը ՀՀԿ-ն է: Ինչ վերաբերում հեղափոխությանը, մենք տեսանք, որ այդ փորձերը ժամերի ընթացքում ի չիք դարձան: Հեղափոխություն առաջին հերթին պետք է կատարենք մեր ուղղեներում: Մեր ժողովրդին պիտի ասենք, որ զերծ մնան այդ 5000-10 հազար դրամներով ընտրություն կատարելուն»:

Հարցին՝ իսկ մուրաբաների մասին ի՞նչ կասեք՝ Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Մեր քաղաքացիներին նվեր տվել ենք, ինչ կարողացել ենք, ինչ ցանկացել ենք: Չկա մեկը, որ այսօր ՕԵԿ-ին մեղադրի՝ ընտրակաշառք բաժանելու մեջ»:

Մհեր Շահգելդյանն էլ պատասխանեց. «Մուրաբայով ընտրությո՞ւն են անում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031