Լրահոս
Օրվա լրահոսը

Բանանի գնի վերաբերյալ «Քեթրին Գրուպ» ընկերության տնօրեն Գագիկ Բադալյանի հայտարարությունը

Մարտ 27,2015 12:48

Հաշվի առնելով մամուլում վերջին երկու օրվա ընթացքում տեղ գտած հրապարակումները, հարկ եմ համարում հստակ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում և այլ երկրներում վաճառվող բանանի գնի վերաբերյալ։

Նախ, այն սպառողները, ովքեր գնումներ են կատարում ՀՀ վաճառակետերից նկատած կլինեն, որ 1 կգ բանանի գինը տատանվում է 880-980 ՀՀ դրամի սահմաններում, մասնավորապես՝  «Երևան-Սիթի», «Քարֆուր», «Կրպակ», «Նոր Զովք» սուպերմարկետներում, «Նուռ» խանութների ցանցում և այլն։

Բացի այդ, ԶԼՄ-ները բազմիցս ուսումնասիրել են շուկայում առկա իրավիճակը և փաստել, որ ներկրվող մրգերից բանանը միշտ ամենամատչելին է եղել, և նույնիսկ ծիրանի` ռեկորդային 1500-2000 ՀՀ դրամ գնի պարագայում բանանի գինը մնացել է կայուն՝ 700-800 ՀՀ դրամի սահմաններում։

Ինչ վերաբերում է hնչեցված 1300 ՀՀ դրամ արժեքին, ապա մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բանանը այդ գնով վաճառվում է Ադրբեջանում, իսկ Վրաստանում՝ 950-1270 դրամ, Ռուսաստանում՝ 900-1200 դրամ: Եվրոպական երկրներում գինը տատանվում է 1200-1750 դրամի սահմաններում:

Անհրաժեշտության դեպքում «Քեթրին Գրուպ» ընկերությունն իր պատրաստակամությունն է հայտնում տրամադրել  համապատասխան տեղեկատվություն:

«Քեթրին Գրուպ» ՍՊԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031