Լրահոս
Օրվա լրահոսը

«Սակագնի բարձրացման շուրջ բանակցություններ են ընթանում». «Իրատես de facto»

Մարտ 27,2015 12:22

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հարցազրույցից

– ՀԷՑ-ը պատրաստվում է բարձրացնելու էլեկտրաէներգիայի սակագինը։ Չե՞ք կարծում, որ դրանով կմեծանա սոցիալական լարվածությունը, ինչը դժգոհության նոր ալիք կառաջացնի։

– ֊Ինչ խոսք, խնդիրը մեզ մտահոգում է, և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում։ Գաղտնիք չէ, որ սակագնի ցանկացած բարձրացում իր հետ խնդիրներ է բերում, առկա են նաև այնպիսի խնդիրներ, որոնք քննարկման առարկա են այս պահին, և դրանց շուրջ բանակցություններ են ընթանում։ Դուք գիտեք, որ գազի սակագնի հարցում որոշակի պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ սակագինը չբարձրացնելու առնչությամբ։

– Ի՞նչ եք կարծում, տարօրինակ չէ՞, որ ՀԷՑ-ը մեծ պարտքեր ունի, երբ ժողովուրդը պարտաճանաչ կերպով վճարում է սպառած էլեկտրաէներգիայի դիմաց։ Ինչո՞ւ պետք է մեր ժողովուրդը իր հաշվին փակի ՀԷՑ-ի պարտքը։

– Ընկերության պարտքերի առաջացման հարցը ուսումնասիրում է համապատասխան հանձնաժողովը։ Կարծում եմ, խնդիրը պետք է դիտարկել նաև տարիներ առաջ ընկերության հետ կնքված պայմանագրի դրույթներում՝ ընկերության շահույթները համարվում են անձեռնմխելի։ Ըստ իս, անհրաժեշտություն կա կորուստների և շահույթների վերանայման։ Ընդ որում, դա պետք է արվի ոչ միայն մեր, այլև ՀԷՑ-ի ցանկությամբ։

Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031