Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը՝ Ռուբեն Հակոբյանի եւ Արմեն Մարտիրոսյանի մասին. «Երբեւէ չեմ համաձայնվի, որ իրենք հաճախորդներ են»

Մարտ 27,2015 12:18

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը ուշագրավ հայտարարություն արեց՝ Սերժ Սարգսյանին համեմատելով ահաբեկչի հետ:

Հարցին՝ ԵՄ-ն զեկույց է հրապարակել, որ Սահմանադրական բարեփոխումների շուրջ չկա կոնսոլիդացիա ընդդիմադիր ուժերի եւ հասարակության հետ, «Ժառանգության» անդամները գնացել էին Բաղրամյան 26, Դուք կոնկրետ կո՞ղմ եք Սերժ Սարգսյանի բարեփոխումներին՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Ցանկացած բարեփոխում ոչ Սերժ Սարգսյանինն է, ոչ Թևան Պողոսյանինը, ոչ որեւէ մեկ այլ անձի: Դա մերն է: Եթե մենք ներգրավված չլինենք դրա մեջ, որեւէ բարեփոխում տեղի չի ունենալու:

Ինչ վերաբերում է Ռուբեն Հակոբյանի եւ Արմեն Մարտիրոսյանի՝ Բաղրամյան 26 գնալուն՝ նա ասաց. «Երբեւէ չեմ համաձայնվի այն պիտակին, որ իրենք հաճախորդներ են: Որ գնացել են ,պարզապես համարում եմ, թե որոշում էր, որ իրենք արել են: Պետք է հարգել իրենց որոշումը: Եթե մի բան ուզում ենք փոխել, պետք է անել: Երեկ նորություն կար ինձ համար, ոնց որ թե ցուցակների հետ կապված հարցը իրենք պատրաստ են քննարկել: Եթե կարողանանք հասնել նրան, որ բարեփոխումները լինեն ընկալելի ցանկացած բնակչի համար՝ լավ է: Եթե ոչ, Րաֆֆի Հովհաննիսյանն իր տեսակետը հայտնել է, որ որեւէ իմիտացիոն գործընթացի մեջ ցանկություն չկա ներգրավվել: Ինչ վերաբերում է Բաղրամյան 26 գնալուն, արդեն գնացել են, իմաստ չկա քննարկելու՝ ճիշտ էր գնալը, թե՞ ոչ»:

Հարցին՝ այսինքն չե՞ք կարծում, որ Սերժ Սարգսյանն ուզում է վերարտադրվել նա պատասխանեց. «Կա՞ մի կուսակցություն, որը չի ցանկանում վերարտադրվել: Դա պայքար է լինելու»:

Aravot.am-ի հարցին՝ եթե «Ժառանգությունը» Սերժ Սարգսյանին համարում է ոչ լեգիտիմ նախագահ, մինչ այսօր անվանում է «դե ֆակտո գործող նախագահ» հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը զավթել է այդ աթոռը, ինչպե՞ս է նրա հետ գնում քննարկման, դրանով չի՞ լեգիտիմացնում նրան՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Խնդիրը հանդիպման շրջանակի մեջ արդեն կայացրել է, որեւէ մեկը այնտեղ չի գնացել՝ լեգիտիմությունն ապահովելու: Մի օրինակ բերեմ: Պատկերացնենք, տեռորիստները գրավել են ինքնաթիռը, այնտեղ կա բնակչություն: Տեռորիստները աշխարհում լեգիտիմ չեն, շատ վատն են: Հիմա այս պարագայում պետք է գիտակցենք, որ խնդիրը գնում է երկրի ապագայի մասին: Եթե ցավում ենք, այդ դեպքում պիտի հարցնենք ՝ինչի՞ է առաջին նախագահը նամակ գրում: Դրանով լեգիտիմացնո՞ւմ է առաջին նախագահը: Վստահ եմ, որ նրանք, ովքեր չեն ճանաչել ընտրությունների արդյունքները, տարբեր խնդիրների ժամանակ՝ առաջին գծում եղած իրավիճակները, ապրիլի 24-ին եղած միջոցառումները, խնդիրը պետք է վեր դասենք: Մեր հանրությունը պետք է ունենա ունակություն՝ վեր կանգնելու՝ հանուն ՀՀ-ի: Սա մեր երկիրն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031