Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի չորս ներկայացուցիչները՝ Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը, եղանակ ստեղծողների շարքում են: Մեկնարկային օրը մեր բոլոր տղաներն էլ իրենց նախասիրած գործիքներում մտել էին ութ ուժեղագույնների մեջ եւ հաղթողի կոչման համար պայքարելու իրավունք նվաճել:
Նժույգաթափերի եզրափակչում Հարություն Մերդինյանը (նկարում) համառ պայքարում գերազանցեց բոլոր մրցակիցներին եւ նվաճեց աշխարհի գավաթը: Նրա թիմակից Արթուր Դավթյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Մեր թիմին օղակների վրա պայքարում արծաթե մեդալ պարգեւեց Արթուր Թովմասյանը:
Մրցաշարին մասնակցում է 33 երկրի 120 ուժեղագույն մարմնամարզիկ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ