Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք Սէֆիլյանն ու իր թիմակիցները չե՞ն գերագնահատել սեփական ուժերը. «Ժողովուրդ»

Մարտ 27,2015 11:50

Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած «100- ամյակն առանց ռեժիմի» շարժումը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելուց հետո շուրջօրյա եւ անժամկետ բողոքի ակցիաներ է սկսելու։ «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սէֆիյանը երեկ հայտարարել է, թե տուն չի վերադառնա, մինչեւ չհասնի իշխանափոխության. «Մենք կվերադառնանք տուն եւ ժողովրդին կոչ կանենք վերադառնալ տուն այն ժամանակ, երբ մենք արդեն հաջողած լինենք ձերբազատվել այս ռեժիմից»,- ասել է Սէֆիլյանը՝ այդպիսով փաստորեն հայտարարելով, որ գնալու է մինչեւ վերջ։

Ու թեեւ նա հավաստիացրել է, որ իրենց հավաքները կրելու են բացառապես խաղաղ բնույթ, այնուամենայնիվ, զգուշացրել է, որ չի կարող որեւէ մեկին երաշխավորել, որ այս պայքարի արդյունքում նա «չի վնասվի», եւ իշխանությունները չեն գնա արյունահեղության։ «Ժողովուրդը իրավունք ունի պաշտպանվելու, եւ մենք կդիմենք ինքնապաշտպանության, բռնությանը կպատասխանենք բռնությամբ,- ասել է ազատամարտիկը՝ ընդգծելով,- ինչ զոհողություն էլ որ լինի, չպետք է անիմաստ լինի, պետք է անպայման հասնել արդյունքի»։

Հաշվի առնելով Ժիրայր Սէֆիլյանի անցած ուղին եւ նրա ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանի» կազմը՝ դժվար է պատկերացնել, որ այս անգամ եւս ականատես կլինենք անարժանապատիվ նահանջի։ Հարցն այն է միայն՝ արդյո՞ք Սէֆիլյանն ու իր թիմակիցները չեն գերագնահատել սեփական ուժերը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Այն որ ով ասես ու ինչ ասես ու ոնց ասես փորձումա գրի այս շարժման դեմ արդեն իսկ խոսում է այն մասին, որ ՈՉ, ՉԵՆ ԳԵՐԱԳՆԱՀԱՏՈւՄ:
    Միայն aravot.am-ը վերջին ժամանակներում ամեն օր կամ կեղծ տեղեկատվություն է տարածում շարժման և/կամ նրա մասնակիցների մասին, կամ շփոթույուն առաջացնող վերնագրեր է դնում հոդվածների վրա, որ մարդիկ միայն վերնագրից արդեն սխալ պատկերացում կազմեն այս ամենի մասին.
    ԿԵՑՑԵ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈւԹՅՈւՆԸ

    • Փորձեք գոնե մեկ օրինակ բերել կեղծ տեղեկատվության կամ շփոթություն առաջացնող վերնագրերի:

      • Կարապետ says:

        սիրով

      • Կարապետ says:

        https://www.aravot.am/2015/03/26/554726/
        26 Մարտ 2015թ.

        Վերնագիրը – Հիմնադիր խորհրդարանը հնարավոր է վերածվի կուսակցությա՞ն

        Իրականությունը – Եթե երկու տարին լրացած, ընտրությունների նախաշեմին Հիմնադիր խորհրդարանում ընդգրկված անձինք այլ բան որոշեն, կարծում եմ` դեռ վաղ է այդ մասին խոսելը

        Հիմնադիր խորհրդարանը շարժում է և այս պահի դրությամբ չեմ կարծում, որ այն կարող է վերածվել կուսակցության: Այլ հարց է, որ այս կառույցում կան անհատներ, որոնք կարող են ապագայում այս կամ այլ գաղափարի վրա հիմնված կուսակցություն ստեղծել

        Սա շփոթություն առաջացնող օրինակ

  2. Կարապետ says:

    https://www.aravot.am/2015/02/10/540687/

    10 Փետրվար 2015թ.

    Վերնագիր – Հրանուշ Խառատյանը տարաձայնություններ ունի Հիմնադիր խորհրդարանի անդամների հետ

    Հարց – Մեր հարցին, դուք Հիմնադիր խորհրդարանի անդամ եք ու տարաձայնություննե՞ր ունեք մյուս անդամների հետ, տիկին Խառատյանը հստակեցրեց

    Պատասխան – Նրանք իմ ընկերներն են, լավ ընկերներ ենք, բայց ես հիմնադիր խորհրդարանի անդամների հետ որոշ հարցերում քննարկման խնդիրներ ունեմ: Այնպես չէ, որ բոլորս կիսում ենք նույն հայացքները

    Ոչ ոք չի ասել, որ ունի տարաձայնություն, ասվել է որ կան քննարկման խնդիրներ

    • Հարգելի Կարապետ, շփոթություն չառաջացնելու համար էլ նյութի վերնագիրը հարցականով է դրված, մանավանդ, որ նյութում Ժիրայր Սեֆիլյանն այդպես էլ չբացառեց կուսակցություն ստեղծելու հավանականությունը: Ավելին, Վարուժան Ավետիսյանը ևս օրեր առաջ նույն հարցին ի պատասխան չբացառեց կուսակցություն դառնալու հավանականությունը:Այդ մասին կարող եք կարդալ հետևյալ հղմամբ:
      https://www.aravot.am/2015/03/24/553886/

      • Կարապետ says:

        Հարգելի Տաթև
        Չբացառել ասածը 2 տարի հետո հնարաևոր զարգացումների մասին էր, իսկ Ձեր նշած հոդվածում Վարուժան Ավետիսյանն ասել էր “Չի բացառվում. փորձանքից ոչ ոք ապահովագրված չէ”:
        ՓՈՐՁԱՆՔԻՑ ՈՉ ՈՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԷ
        Գուցե ծաղրելով է ասել, հոդվածով միմիկան չես հասկանա, տեսագրություն է պետք, որը չա:
        Մարդը կուսացություն դառնալը համարում է փորձանք, մի՞թե դա նշանակում է, որ դառնում են: Թե՞ այս փուլում(անցումային կառավարման 2 տարիներին) կուսակցություն դառնալը համարում են փորձանք:
        Դատեք ինքներդ:
        Հենց այդ հարցականն էլ շփոթությունն է առաջացնում, այն չէր կարող չլինել, որոևհետև նյութը կդառնար ապատեղեկատվություն:
        Ես չեմ ուզում խլել Ձեր ժամանակը բանավեճ անելով: ՀՅԴ-ուն և ՕԵԿ-ն այսօր թատրոն էին խաղում, վստահ եմ դա Ձեզ բավականին մեծ աշխատանք կապահովի
        Կարծում եմ մենք միմյանցից պարտք ու պահանջ չունենք:
        Շնորհակալություն

        • Հարգելի Կարապետ, ես այնուամենայնիվ սպասում եմ կեղծ տեղեկատվություն տարածելու օրինակների: Ձեր մեջբերած երկու դեպքում էլ, Ձեր պնդմամբ, վերնագրերը շփոթություն են առաջացնում, թեեւ կարծես տեքստի առնչությամբ վերապահումներ չունեք:

          • Կարապետ says:

            Հարգելի Աննա Իսրայելյան
            Ըստ իս 2-րդ նյութը հենց ապատեղեկատվություն էր: Դուք կարող եք դրա հետ չհամաձայնվել, դա Ձեր իրավունքն է: Այլ նյութեր մեջբերելու համար ես պետք է նայեմ վերջին 1 ամսվա արխիվը, ինչի ժամանակը, կներեք, չունեմ:
            Միայն խնդրում եմ նկատեք, որ ես ոչ թե ասել եմ, որ նյութերի հեղինակները aravot,am-ից են, այլ որ այստեղ դա տարածվում է, որի մեջ մտնում է նաև այլ աղբյուրների նյութերը վերահրառարակելը:

  3. Կարապետ says:

    https://www.aravot.am/2015/02/04/538846/

    Իսկ այստեղ Տիգրան Խզմալյանը ներկայացված է որպես Հիմնադիր Խորհրդարանի անդամ և նույնիսկ մեկնաբանություն գրելուց հետո վրիպակը չի ուղղվել: Սա փետրվարի 4-ներ, իսկ հաջորդ օրը հարցազրույց տպագրվեց հենց այն մասին, որ նա ՀԽ անդամ չէ: https://www.aravot.am/2015/02/05/539096/

    Վրիպակը չուղղելը ես համարում եմ միտումնավոր, քանի որ խմբագրությունը գիտեր դա (մեկնաբանությունից) կամ եթե նույնիսկ չգիտեր էլ, հաջորդ օրն իմացավ:

    • Ուշադրություն դարձրեք, որ միայն հաջորդ օրն է եղել իր հրապարակային հայտարարությունը, որ ՀԽ անդամ չէ: Իսկ մինչ այդ որեւէ մեկնաբանություն հիմք չէր փոխելու այն, ինչ ավելի վաղ էր հայտնի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031