Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը Հիմնադիր խորհրդարանին. «Ամեն օր կոչով հանդես գալ, հատկապես, որ չկա մեծ արձագանք, իմաստ չունի»

Մարտ 27,2015 11:47

«Ըստ իս, Նախախորհրդարանի առաջարկված ծրագրում ես իրականում քաղաքական օրակարգ չեմ տեսնում: Իմ կարծիքով, այն, ինչ այսօր «Ժառանգությունն» է առաջ տանում, Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ-ն, դրանք բոլորը լի են քաղաքական օրակարգով, ունեն վերլուծական մտքի խնդիր, իրենց կողմից բացատրվում է՝ ինչ է արվում: Այդ քաղաքական միավորների արածը, վստահ եմ, ունի քաղաքական օրակարգ, որն ընկալելի է»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն այսպես պատասխանեց հարցին՝ մասնակցելո՞ւ է «Ժառանգությունը» «Հիմնադիր խորհրդարանի» շուրջօրյա հանրահավաքներին:

Թեւան Պողոսյանի խոսքերով, «Հիմնադիր խորհրդարանի» քայլերն ու ծրագրերն անհասկանալի են. «Ամեն օր կոչով հանդես գալ, հատկապես, որ այդ կոչին չկա մեծ արձագանք, ինձ թվում է՝ իմաստ չունի: Բայց քանի որ ՀՀ-ում բոլորն ունեն իրավունք քննարկելու, կարելի է նստել եւ քննարկել: Ես ինքս ինձ համար ունեմ երկու նախադրյալ՝ մինչեւ ապրիլի 24-ը կամ այդ օրը չի կարելի որեւէ բան նախաձեռնել: Այդ օրը հատուկ օր է բոլորի համար: Ապրիլի 24-ից հետո կարելի է նստել քննարկել: Կհամաձայնենք, թե ոչ՝ ուրիշ հարց է: Երկրորդ նախապայմանն այն է, որ ԼՂՀ-ն չի ներգրավված լինելու որեւէ կերպով ներհայաստանյան հարցերի քննարկմանը: Եթե երկու նախապայմանները լինեն՝ կարելի է քննարկել: Բայց դրա մեջ պետք է լինի միտք եւ քաղաքական օրակարգ»

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031