Այսօր Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում մեկնարկում է 140 հազար եվրո ընդհանուր մրցանակային ֆոնդով շախմատի «Aeroflot Open 2015» ավանդական գերմրցաշարը, որի մասնակիցները բաժանված են երեք խմբի:
Ուժեղագույների «A» խմբում, որտեղ ընդգրկված 72 շախմատիստներից 62-ը գրոսմայստեր է, հանդես են գալիս հայաստանցի գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, որը վիճակահանությամբ մեկնարկային տուրում խաղալու է Վասիլիոս Կոտրոնյասի հետ, եւ Հովհաննես Գաբուզյանը, որի մրցակիցը Վադիմ Զվյագինցեւն է:
Մեր հանրապետության եւս մի խումբ շախմատիստներ մասնակցում են մյուս խմբերի պայքարին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ