Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր «Հայլուր». «Հրապարակ»

Մարտ 27,2015 11:34
haylur

Հանրապետական «Արարատ» հեռուստաընկերությունը, որը հազիվ 10 օր է եթերում, իր լուրերի հաղորդումը հեռարձակում է «Հայլուր» անվան տակ: Այս անունը զարմանք է պատճառել նախկին հայլուրականներին: Ի դեպ, Հ1-ի «Հայլուրը» դեռ Արմեն Արզումանյանի ժամանակ վերանվանվեց «Առաջին լրատվական»:

«Արարատ» հեռուստաընկերության տնօրեն Միհրան Հակոբյանը կարծում է, որ «Հայլուր» անվանումը բավականին հետաքրքիր եւ իրենց լուրերի թողարկմանը համահունչ է՝ «հայեցի, շեշտող, կարճ, հեռուստադիտողի համար էլ արդեն սովոր եւ վաղուց ընդունելի դարձած»: «Այստեղ անվան պահպանման խնդիր էլ կա, եւ այդ անունն այսօր որեւէ մեկը չի օգտագործում: Մենք փորձեցինք այդ անվանումը պահպանել: Պահպանողականությունն էլ նրանով է պայմանավորված, որ տարբեր ոլորտներում ինչքան լավ բան կա, մենք փորձում ենք պահպանել: Սա էլ մի յուրահատուկ դրսեւորում է»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031