Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրն է՝ սահմանադրությունը սղղացնել, քանի դեռ չկա հուժկու ընդդիմություն. «Հրապարակ»

Մարտ 27,2015 11:15

Հարցին,  թե ինչով են բացատրում  սահմանադրական «բարեփոխումները» 2015-ի վերջին ավարտին հասցնելու շտապողականությունը, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Եթե ըստ էության փաստաթուղթը պատրաստ լինի ամռանը, ինչո՞ւ աշնանը պառլամենտում չդնել քննարկման։ Եթե ամեն ինչը պատրաստ է, ինչո՞ւ մեկ տարի հետո դնել քվեարկության»։ Բայց ամեն ինչ դեռ պատրաստ չէ, իսկ քվեարկության ժամկետն արդեն որոշված է։ Իսկ ի՞նչ կլինի, եթե մեկ տարի հետո դրվի քվեարկության, Նիկոյանը պատասխանեց հարցով. «Իսկ ի՞նչ կլինի, եթե մեկ տարի շուտ լինի։

Գործընթացը պետք է դանդաղի կամ տեւակաև լինի այնքանով, որքանով որ դա անհրաժեշտ է հայեցակարգի մշակման համար, քաղաքական դաշտի երկխոսության կոնսոլիդացիայի համար, հայեցակարգ մշակելու համար, այն ընթացակարգը, որով պետք է անցնի։ Հիմա, եթե աշնանը պատրաստ լինի, ինչո՞ւ ուշացնել գործընթացները մեկ տարով»։ Հնարավո՞ր է, որ այն պայմանավորված լինի քաղաքական դաշտի ժամանակավոր խաղաղությամբ, չէ՞ որ այդ նախագծի իրականացման լրջագույն խոչընդոտները հոգս ցնդեցին փետրվարյան ուժգին պայթյունից հետո, իսկ նոր հուժկու ընդվզողները դեռ չեն ուրվագծվում։ «Ես միշտ ասել եմ՝ սուրբ տեղը թափուր չի մնա, եւ հնարավոր է, որ այդ տեղը շատ արագ լրացվեր։ Եվ ասեմ, որ ընդհանրապես սահմանադրական փոփոխություններն այն միավորող գործոնն է, որի շուրջ կարող էին միավորվել սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողները։ Նույն հարցն էլ ես եմ Ձեզ տալիս, միգուցե մեկ տարի հետո քաղաքական դաշտն ավելի համաձայն կլիներ, կհամագործակցեր իշխանության հետ այդ հարցով, քան հիմա»։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031