Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը գրանտակեր է. «Հայկական ժամանակ»

Մարտ 27,2015 11:12

Հաճախ տարբեր ցույցերի, ակցիաների ժամանակ տարբեր ոստիկաններ «անձնական» խոսակցությունների ժամանակ ակտիվիստներին մեղադրում են «գրանտակերության» մեջ։

Նման մեղադրանքներ քաղաքացիական ու ընդդիմադիր ակտիվիստները հաճախ լսում են տարբեր իշխանական ամբիոններից։

Որեւէ մեկի համար նորություն չէ, որ արեւմտյան (եւ ոչ միայն) շատ պետություններ եւ միջազգային կազմակերպություններ տարատեսակ դրամաշնորհներ (գրանտեր) են տալիս ՀՀ տարբեր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին այս կամ այն բարեփոխում կյանքի կոչելու համար։

Բացառություն չէ նաեւ ոստիկանությունը, որը ԵԱՀԿ-ի աջակցությամբ տարբեր ծրագրեր է իրագործել սկսած բրոշյուրներ եւ ուղեցույցներ տպելուց, մինչեւ համայնքային ոստիկանության մոդելի ներմուծում ու ընտանեկան բռնության դեմ պայքար։

Խաբար չեն

Ոստիկանությունից փորձեցինք պարզել, թե ե՞րբ, ո՞ր կառույցներից եւ ի՞նչ նպատակով է վերջին 10 տարում ստացել դրամաշնորհներ կամ իրականացրել արտասահմանյան ֆինանսավորմամբ ծրագրեր։ Սակայն մեր հարցումներին ի պատասխան՝ ոստիկանության շտաբի պետ, գեներալ-մայոր Արամ Զախարյանը պնդում է, որ ոստիկանությունը 2005–2014թթ. որեւէ օտարերկրյա գրանտ չի ստացել։ Իսկ արտասահմանյան ֆինանսավորմամբ, ըստ նրա, «ոստիկանությանը ցուցաբերվել է միմիայն խորհրդատվական ու ուսումնական աջակցություն, որն արտահայտվել է միջազգային փորձագետների մասնակցությամբ կազմակերպված համաժողովների, դասընթացների, սեմինարների տեսքով, որոնց իրականացման հետ կապված գումարների չափի մասին ոստիկանությունը տեղեկություն չունի»։

Դանիել ԻՈԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031