Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առեւտրական ապոկալիպսիս. «Հայկական ժամանակ»

Մարտ 27,2015 10:59

Հաջորդ շաբաթվանից, իսկ ավելի կոնկրետ՝ ապրիլի 1-ից Հայաստանում մանրածախ առեւտրի ոլորտում պետք է տեղի ունենան արմատական փոփոխություններ։

Ապրիլի մեկից ուժի մեջ են մտնում «ՀԴՄ»-ների կիրառմանը վերաբերող մի քանի օրենսդրական պահանջներ եւ կառավարության որոշումներ։ Հիմա կփորձենք նկարագրել, թե ինչպես էր ՀՀ քաղաքացին առեւտուր անում մինչեւ 2015 թվականի ապրիլի մեկը եւ ինչպես է առեւտուր անելու դրանից հետո։

Մինչեւ 2015թ. ապրիլի մեկը

Դուք մտնում եք խանութ, խնդրում եք վաճառողին տալ ձեզ 1 կգ մակարոն, 1 հատ «Մատնաքաշ» հաց, մի հատ «Սնիկերս», մի հատ «Մարս», մի հատ ծամոն, լուցկի… Վաճառողը ձեր ուզած ապրանքը լցնում է տոպրակի մեջ ու ասում գինը։ Դուք վճարում եք, ստանում ՀԴՄ կտրոնը։ Ու հանկարծ փոշմանում եք, որ գնել եք «Մատնաքաշ» ու ոչ թե «Հրազդան»։ Խնդրում եք փոխել հացը, որն ունի նույն գինը, ինչ «Մատնաքաշը»։ Վաճառողը փոխում է հացը, ու դուք հեռանում եք։ Այս ամենը տեւում է մի քանի րոպե, եւ ձեր առեւտուրը ավարտված է։

2015թ. ապրիլի մեկից հետո

Դուք մտնում եք խանութ, խնդրում եք վաճառողին տալ ձեզ 1 կգ մակարոն, 1 հատ «Մատնաքաշ» հաց, մի հատ «Սնիկերս», մի հատ «Մարս», մի հատ ծամոն, լուցկի… Ամեն ինչ նույնն է լինելու մինչեւ այն պահը, երբ գալիս է վճարման եւ ՀԴՄ կտրոնը ստանալու պահը։ Այստեղ իրավիճակը կտրուկ փոխվում է: Ձեր ուզած յուրաքանչյուր ապրանքի  համար  վաճառողը ՀԴՄ-ի վրա պետք է հավաքի տվյալ ապրանքի  կոդը։  Նշված  կոդը պետք է ունենա առնվազն 4 նիշ։ Ուրեմն՝ եթե դուք գնում եք 10 անուն ապրանք, վաճառողը պետք է առնվազն 40 թվանշան հավաքի ՀԴՄ-ի վրա։ Սա արդեն մի ամբողջ գործընթաց է։ Բայց սա դեռ հեչ։ Հավաքեց-վերջացրեց, տպեց ՀԴՄ կտրոնը, փողը վերցրեց, ու հանկարծ՝ դուք, ինչպես նկարագրել էինք վերեւում, հանկարծ փոշմանում եք, որ գնել եք «Մատնաքաշ», այլ ոչ թե «Հրազդան», ու խնդրում եք փոխել։ Ահա այստեղ է, որ սկսվում է իսկական  կինոն։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031