Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կորսված ժառանգության հետքերով. ազգային երգ ու պարի դասավանդում մարզերում և սփյուռքում

Մարտ 27,2015 10:46

«Հայրիկ Մուրադյան» մշակութային հասարակական կազմակերպության ջանքերով առաջիկա 6 ամիսների ընթացքում Գավառ, Եղեգնաձոր, Արմավիր, Գյումրի, Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքներում շուրջ 700 հայ պատանիներ և երիտասարդներ մասնակցելու են իրենց նախնիների մշակույթի մասին իրազեկող միջոցառում-դասընթացների, սովորելու են ազգային երգն ու պարը։

Նախաձեռնությունը կրում է «Կորսված ժառանգության հետքերով» խորագիրը և կյանքի է կոչվել ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում՝ «Ցեղասպանություն և մշակույթ» անվանակարգում։

3

«Հայրիկ Մուրադյան» ՀԿ-ի նախագահ Նարինե Դելլալյանը նշում է, որ այսօր հեռացել ենք մեր պապերի թողած ժառանգությունից՝ հայտնվելով օտար ազդեցությունների տակ։ Եվ անհրաժեշտ է, որպեսզի վերադառնանք ակունքներին, ինչը մեր ազգային դիմանկարն է կերտում։ ՀԿ նախագահը, պատմելով երիտասարդների հետ հանդիպումների մասին, ասում է, որ երբ վերջիններիս ներկայացվում են մեր մշակութային արժեքները, նկատելի է, թե ինչ մեծ ոգևորությամբ, սիրով են դառնում են դրանց կրողները։

Դասընթացները մարզերում անցկացնում է «Կարին» ավանդական երգ ու պարի համույթը։ Եվ որպես մնայուն արժեք ծրագրի շրջանակներում 500-ական օրինակով կթողարկվեն նաև ձայնասկավառակ և տեսասկավառակ։ Ձայնասկավառակում տեղ կգտնի Հայրիկ Մուրադյանի կողմից կատարվող 8 երգ, իսկ տեսասկավառակում ներկայացված կլինի 8 ազգագրական պարի կատարում ու ուսուցում՝ իրենց բացատրություններով։ Սկավառակներում կտեղադրվի նաև տեղեկատվական գրքույկ, որտեղ ամփոփված կլինեն երգերի նոտաներն ու բառերը, ինչպես նաև՝ ինֆորմացիա՝ ներկայացվող պարերի, դրանք գրառողների մասին։ Սկավառակները կբաժանվեն ծրագրի մասնակիցներին, դպրոցներին և կպահպանվեն գրադարաններում ու արխիվներում։

2

Նարիներ Դելլալյանը տեղեկացնում է, որ յուրաքանչյուր մարզում կկազմակերպվի երկուական հանդիպում. «Մենք հասկանում ենք, որ երկանգամյա հանդիպումները բավարար չեն, բայց ամենակարևոր նպատակը դրանց միջոցով երեխաների ու երիտասարդների մեջ հետաքրքրություն ու կայծ առաջացնելն է, որից հետո նրանց մոտ կառաջանա ազգային տարրերը, ավանդույթները կրելու ցանկությունը։ Հոգևոր առաջընթացի համար շատ կարևոր է, որպեսզի մեր ժառանգության կրողն ու տարածողը լինենք»։

Նարինե Դելլալյանն ընդգծում է, որ եթե մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ, բացօթյա դասընթացներ են կազմակերպվում ավանդական երգ ու պարի ուսուցման համար, մարզերում նման նախաձեռնությունները բացակայում են։ Ուստի շատ կարևոր են հենց մարզային հանդիպումները։ Նա նաև ողջունում է Երիտասարդական հիմնադրամի աշխատակազմի ընտրած աշխատանքային ոճը, որն ապահովում է տարբեր ՀԿ-ների համագործակցության դաշտ՝ այսպիսով ընդգրկելով ծրագրի մասնակիցների ավելի մեծ քանակ։

Ազգային երգ ու պարի դասընթացներ կանցկացվեն նաև Պորտուգալիայում՝ Լիսաբոնում։ Սփյուռքում առավել, քան Հայաստանում նման միջոցառումների կարիքը զգում են։ Լիսաբոնում հայկական համայնքը փոքր է և ոչ այնքան ակտիվ։ Այստեղ շփումն ազգային արժեքների հետ շատ քիչ է։ Եվ նախաձեռնողները հույս ունեն, որ ծրագիրը հետաքրքրություն կառաջացնի հայ երիտասարդների մոտ, ինչպես նաև՝ ևս մեկ անգամ հայրենիք վերադառնալու, հայրենանվեր գործ անելու ցանկություն։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Lusine says:

    Dear Narine

    can you organise it in Dublin,Ireland.

    is it possible,?

    thanks

    Regards
    Lusine

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031