Մինչ հայաստանյան հանրությունը փորձում է հասկանալ, թե հարաբերությունների ինչ մակարդակ է հնարավոր կառուցել Եվրամիության հետ՝ Եվրասիական միությանն անդամակցության պայմաններում, բավական հետաքրքրական զարգացումներ են նկատվում հայ-չինական հարաբերությունների ուղղությամբ, որոնք նախանշվում են Սերժ Սարգսյանի Չինաստան կատարած այցի ընթացքում: Այս այցելության ընթացքում շոշափվում են հարցեր, ընդ որում` բավականին հստակ ձևակերպումներով, որոնք Հայաստանի համար կարող են առանցքային նշանակություն ունենալ:
Չինաստան կատարած Պետական այցի ընթացքում Սերժ Սարգսյանը Չինաստանի նախագահի և վարչապետի հետ հանդիպումներում շոշափել է ՀՀ համար մի շարք կարևոր հարցեր և այստեղ, իհարկե, ոչ թե հայկական կողմի շոշափումներն են հետաքրքրական, այլ այն, որ Չինաստանը փաստորեն համաձայնել է այդ հարցադրումները ներառել հայ-չինական համատեղ հռչակագրում: Այս հռչակագիրն իր բովանդակությամբ շոշափում է պետական հարաբերությունների և կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտները, սակայն ոլորտային արձանագրումներից բացի` այստեղ ամրագրվում են նաև հստակ նախաձեռնություններ և ծրագրեր, որոնք Հայաստանի համար և՛ տնտեսության, և՛ քաղաքականության, և՛ ռազմական բնագավառի առումով ունեն կենսական նշանակություն:
Խոսք է գնում Մետաքսի ճանապարհի նախաձեռնության մասին, որը ենթադրում է առևտրային հաղորդուղիներ տարածաշրջանային մասշտաբով, խոսք է գնում այն մասին, որ Չինաստանի կառավարությունը ՀՀ-ին կարող է արտոնյալ վարկ տրամադրել, ինչը շատ կարևոր է ֆինանսատնտեսական կայունության տեսանկյունից: Սրան զուգահեռ` պաշտոնական Պեկինը հայտարարում է ՀՀ-ում չինական մասնավոր ներդրումներ խրախուսելու մասին, ինչը կարևոր հայտարարություն է:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում