Դանիայի գիտնականները հետազոտություն են անցկացրել կամավորների շրջանում, որոնք իրենց սննդակարգի մեջ օգտագործել են կոճապղպեղ՝ իմբիր: Շնորհիվ սննդակարգի փոփոխության՝ այդ մարդկանց մոտ 63%-ով պակասել են հոդացավերն ու մկանացավերը: Մասնագետները կարծում են, որ պատճառը կոճապղպեղի մեջ պարունակող ուժեղ բաղադրիչներն են, ուստի խորհուրդ են տալիս սննդակարգում ավելացնել 1 թեյի գդալ չորացրած կամ 2 թեյի գդալ ծեծած կոճապղպեղ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
27.03.2015