Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական ռուբլին 25-30 դրամով արժեւորվել է

Մարտ 27,2015 15:00

Արդեն երկրորդ օրն է՝ ռուսական ռուբլին սկսել է միանգամից արժեւորվել: Ռուբլու փոխարժեքը սկսեց բարձրանալ մարտի 25-ին, օրվա երկրորդ կեսից, ընդ որում՝ միանգամից 25-30 դրամով: Եթե նախորդ օրը առավոտյան տարադրամի փոխանակման կետերում ռուսական մեկ ռուբլին արժեր 7.85 դրամ, ապա կեսօրից հետո մեկ ռուբլու առքը 8.12-ից 8.13 դրամ էր: Նշենք, որ մոտ 3-4 ամիս է՝ ռուսական ռուբլու փոխարժեքը, պայմանավորված Ռուսաստանում տիրող տնտեսական իրավիճակով, նվազել էր՝ մեր երկրի քաղաքացիներին պատճառելով նյութական վնասներ: Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած հարյուր հազարավոր մեր հայրենակիցները զգալի վնասներ էին կրում. նրանց ուղարկած գումարները արժեզրկված էին: Շատերը նույնիսկ ստիպված էին վերադառնալ, քանի որ վաստակած գումարն այնքան քիչ էր, որ չէր բավականացնում այնտեղ ապրելուն:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը ռուսական ռուբլու արժեւորումը չի պայմանավորում նավթի գներով, քանի որ նավթի գներն այս օրերին չեն փոխվել: Հետեւաբար ռուբլու կուրսի բարձրացումը այլ գործոններով է պայմանավորված:

Ըստ պարոն Խաչատրյանի՝ այս պահի դրությամբ բարձրացել է նաեւ եվրոյի փոխարժեքը, եւ այդ երկու արժույթները իրար հետ փոխկապակցված են.

«Արժութային զամբյուղում երկուսը միասին հավասար են 120 ռուբլու, որը, կարելի է ասել, մեկ շաբաթվա կուրսի համեմատ 5-10 ռուբլով ավելի քիչ է: Սա պայմանավորված է է հետեւյալ գործոնով: Առաջին հերթին ԱՄՆ-ում սկսել է դեֆլյացիոն գործընթաց, եւ հետեւաբար ԱՄՆ տնտեսության խթանման խնդիր է առաջացել, եւ հետաձգվել է ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների բարձրացումը եւ կոշտ քաղաքականությունը մինչեւ աշուն»:

Ռուբլու արժեւորման հաջորդ գործոնը Վիլեն Խաչատրյանը պայմանավորում է Ռուսաստանում հարկերի վճարման ժամանակահատվածով. «Որն էլ տարել է նրան, որ կուտակած դոլարը կազմակերպությունները փոխարկել են ռուբլու»:

Երրորդ գործոնը տնտեսագետը կապում է Ռուսաստանի տնտեսության մեջ ներմուծման ծավալների կրճատման հետ, որն էլ նվազեցրել է դոլարի նկատմամբ պահանջարկը:
Վիլեն Խաչատրյանի մեկնաբանմամբ՝ այդ գործոնները ազդում են նաեւ Հայաստանի տնտեսության վրա. «Ռուսաստանում տեղի ունեցող ռուբլու փոփոխությունները, բնականաբար, պետք է ազդեին մեզ մոտ ռուբլու կուրսի փոփոխության վրա:
Բայց ունենք նաեւ առանձնահատուկ գործոններ, որոնք ազդել են դոլարի կուրսի վրա՝ Նովրուզի կապակցությամբ Իրանի քաղաքացիների հոսքը Հայաստան: Բացի այդ՝ դրան նպաստել է 500 միլիոն դոլարի պարտատոմսերի հնարավոր գործարքի մասին հայտարարությունը»:

Պարոն Խաչատրյանն ասաց, որ Հայաստանում նույնպես ներկրումը, ըստ ԱՎԾ տվյալների, 2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 28,6 տոկոսով կրճատվել է:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Misak says:

    0.25-0.3 դրամով կամ 25-30 լումայով !

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031