Լրահոս
Օրվա լրահոսը

Եղունգների դեղնավուն երանգը վերացրեք երիցուկի եւ կիտրոնի օգնությամբ

Մարտ 27,2015 12:10

Եթե հայտնաբերում եք, որ ձեր եղունգները դեղին գույն են ստացել, մի շտապեք այն քողարկել եղունգների լաքի տակ: Որոշ դեպքերում եղունգերը «պատմում» են օրգանիզմի լուրջ հիվանդությունների մասին, ուստի առաջին հերթին պետք է գտնել պատճառը, նոր փորձել ազատվել այդ գույնից: Դեղնավուն երանգը երիկամների թուլության կամ դեղնախտի նշան կարող է լինել: Լինում է, երբ այդ երանգը պայմանավորված է նյութափոխանակության խնդրի, վիտամինների եւ հանքանյութերի բացակայության, ծխելու, եղունգների սնկային հիվանդության հետ: Բացի այդ, կարող է լինել դեղին եղունգների սինդրոմ, որի ժամանակ դադարում է նաեւ եղունգների աճը:

Եթե անցնեք բժշկական ստուգումը եւ որեւէ լուրջ հիվանդություն չհայտնաբերվի, ապա ժողովրդական բժշկության միջոցները ձեզ կօգնեն ազատվել դեղին գույնից:
Դեղին գույնը հրաշալի անցկացնում է կիտրոնի հյութը, որի համար եղունգները կիտրոնահյութի մեջ ընկղմեք օրական 3-4 անգամ:

Երիցուկի ծաղիկների թուրմը եւս շատ օգտակար է` այն պարունակում է եթերայուղեր եւ վիտամիններ, որը հնարավորություն է տալիս եղունգներին բերել բնական վիճակի: Մի քանի ճաշի գդալ երիցուկի ծաղիկները լցնել 250 միլիգրամ եռման ջրի մեջ եւ թողնել 30 րոպե: Այնուհետեւ ավելացնել կես լիտր ջուր եւ մաքուր ձեռքերը դնել այդ ջրի մեջ 20 րոպե:

Ծովի աղով եւ եթերայուղով պատրաստված ջուրը եղունգները ամրացնում է եւ տալիս գեղեցիկ փայլ: Ծովի աղով պատրաստված ջրին ավելացնել մի քանի կաթիլ եթերայուղ (թեյ ծառի, բերգամոնտ, ճանդան, էվկալիպտ) եւ եղունգները 30 րոպե դրեք այդ ջրում:
Եղունգների սպիտակեցման համար կարող եք թուրինջի 5 կորիզներով եւ ձիթապտղի կամ արեւածաղկի 1 ճաշի գդալ ձեթով պատրաստել թուրմ եւ օրական 3-4 անգամ քսեք եղունգներին:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
26.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031