Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ եւ ինչպես ծամել մաստակ

Մարտ 27,2015 11:30

Մաստակ` ծամոն սիրում են ոչ միայն երեխաները, այլեւ մեծահասակները: Սիրելը` սիրել, բայց պետք է իմանալ՝ այն երբ եւ ինչպես ծամել: Մաստակը թե՛ ատամների, թե՛ ստամոքսի համար օգտակար է, երբ այն ծամում են ուտելուց 10-15 րոպե հետո: Դրական ազդեցություն ունի սրտխառնոցի եւ ստամոքսի այրոցի դեպքում, սակայն այն չպետք է չարաշահել: Անընդմեջ մաստակ ծամելը ոչ միայն տգեղ է, այլեւ վնասակար առողջության համար, քանի որ դժվարացնում է մարսողությունը եւ կարող է հանգեցնել ստամոքսի հիվանդությունների:

Բարեկիրթ մարդը ինչպես ցանկացած դեպքում, այնպես էլ մաստակ ծամելիս միշտ պետք է աշխատի տհաճություն չպատճառել շրջապատին: Այն ծամելիս բերանը պետք է փակ լինի: Անքաղաքավարի է չափազանց արագ ծամելը, մաստակը բերանում այս ու այն կողմ տանելը: Չափազանց գռեհիկ է նաեւ մաստակով «փուչիկ» անելն ու պայթեցնելը: Բերանից հանած մաստակը երբեք չի կարելի կրկին ծամել: Դա ոչ միայն տհաճ է, այլեւ հակահիգիենիկ: Ծնողները պետք է ուշադիր հետեւեն երեխաներին` արգելեն ձեռքերով խաղալ մաստակի հետ եւ այն կրկին ծամել: Անքաղաքավարի է այն սուրճի ամանի, մոխրամանի մեջ թողնելը, նստարանների վրա կպցնելը կամ հատակին շպրտելը: Ինչ վերաբերում է հասարակական վայրերին, ապա եթե ծամելու խիստ անհրաժեշտություն չկա, այդ դեպքում ցանկալի չէ ծամել: Իսկ որոշ իրավիճակներում, ինչպես, օրինակ, դասի կամ դասախոսության ժամանակ, տարեց մարդու կամ ղեկավարի ներկայությամբ եւ առհասարակ, հաղորդակցվելիս մաստակ ծամելը ուղղակի անկրթություն է:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
26.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031