Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են ազատ արձակել Գյումրու մանկավարժականի ռեկտորի եղբոր սպանության մեջ կասկածվողին. փաստաբանի պարզաբանումները. (Տեսանյութ)

Մարտ 26,2015 23:45

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող Արման Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը, անդրադառնալով իր պաշտպանյալին ստորագրությամբ ազատ արձակելու  ու նրան առաջադրված մեղադրանքը փոխելու փաստին, ասաց.

«Մեղադրանքը փոփոխվել է ստացված դատահոգեբանական, դատահոգեբուժական համալիր փորձաքննության եզրակացության հիման վրա, որով հաստատվել է, որ Արման Կատունյանը դեպքի պահին գտնվել է աֆեկտի վիճակում: Բնականաբար նախաքննական մարմինը ի՞նչ պիտի աներ, եթե որակումը չփոխեր: Իսկ 105-րդ հոդվածով նրան որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո խափանման միջոցը չփոխելու հնարավորություն չուներ նախաքննական մարմինը, որովհետեւ 105 հոդվածը միջին ծանրության հանցագործություններին դասվող հանցակազմ է պարունակում իր մեջ, որի պարագայում անձը վեց ամսից ավելի նախնական կալանքի տակ գտնվել չի կարող: Իսկ Կատունյանը վեց ամսից ավելի էր արդեն կալանքի տակ գտնվում: Ինքնաբերաբար, նրա խափանման միջոցը պիտի փոխվեր, որակման փոփոխությանը զուգահեռ: Ինչ վերաբերում է տուժող կողմի բողոքարկմանը կամ վրդովմունքին, ճիշտն ասած, երբ որ անձի կատարած արարքը ճիշտ է որակվում, գուցե վրդովմունք առաջացնի տուժող կողմի մոտ, բայց կա իրականություն եւ կա օրենք, եւ օրենքը պիտի գործի այնպես, ինչպես պիտի գործի:

Կոնկրետ եզրակացությանը ես մանրակրկիտ ծանոթ եմ, կարող եմ ասել, որ այն լիովին հիմնավորված է: Ասեմ ավելին, նույնիսկ եզրակացությանը ծանոթանալուց հետո եւ գործի՝ ինձ հասու տեղեկությունները իրար հետ համադրելով՝ կարող եմ ասել, որ գործ ունենք աֆեկտի դասական օրինակի հետ: Այսինքն` դասագրքային օրինակի հետ:

Եվ, իհարկե, տուժող կողմի իրավունքն է բողոքարկելը, տուժող կողմի փաստաբանին ես շատ հարգանքով եմ վերաբերվում ՝որպես իրավաբանի, որպես փաստաբանի, սակայն ծանոթ լինելով այդ եզրակացությանը՝ կարծում եմ, որ նրա բողոքը դժվար թե բավարարվի, որովհետեւ այդ եզրակացությունը լիովին հիմնավորված է եւ օրինավոր»:

Այն հարցին, թե Արման Կատունյանի ազատ գտնվելր որքանո՞վ է անվտանգ հենց Կատունյանի համար, փաստաբանն ասաց՝ եթե պաշտպանության կողմը հանկարծ զգա, որ նրան վտանգ է սպառնում, ապա անպայման կդիմի իրավապահ մարմիններին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 50-ամյա Հարություն Գրիգորյանին սպանել էին անցած տարվա հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղից դեպի Երազգավորս գյուղ տանող ճանապարհի քանդված գոմերի մոտ: Որպես կասկածյալ ձերբակալվել էր Հարություն Գրիգորյանի հարևանը՝ 36-ամյա Արման Կատունյանը, որը ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի պետն էր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031