«Հարցնում էին՝ որոնք են տնտեսության կարեւորագույն հարցերը եւ ով ինչ է մտածում այդ մասին»,- կառավարության շենքից դուրս գալիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման մասին ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա չցանկացավ մանրամասնել, թե մասնակիցներն ինչ խնդիրներ են բարձրաձայնել, ինչ առաջարկներ են ներկայացրել. «Ամեն մարդ մտածում էր, ինչ որ մտածում է: Չեմ ուզում առաջ ընկնել, պաշտոնական հայտարարություն կլինի»:
Մեր հարցին, թե վարչապետն ինչպես է արձագանքել իրենց ներկայացրած առաջարկներին ու բարձրաձայնած խնդիրներին, ասաց. «Բոլորը խոսում էին, ինչ ասեմ: Օրակարգ ենք հաստատել. Հաջորդ հանդիպումը կհրավիրի վարչապետը կամ նախկին վարչապետերից որեւէ մեկը: Ստրատեգիական հարցերի քննարկում է, որն է խնդիրը, որտեղ լուծենք, որ չպայթի»:
Մեր հարցին՝ արդյունավետ համարո՞ւմ է վարչապետերի հանդիպումը, տնտեսությունում ինչ-որ բան կփոխվի, ասաց. «Չեմ կարող ասել, արդյունավետության հարց չէ: Էդ նույնն է, որ գնաս տանդ ընթրիք անես, ասես արդյունավետ էր ընթրիքը, թե ՝չէ: Բայց մենք կոնկրետ ընթրիք չենք արել, թեյ ենք խմել միայն: Սա հանդիպման առաջին նախաձեռնությունը չէր, արդեն երրորդ անգամ է կազմակերպվում: Ով ասել է, ասել եմ՝ լավ բան է հավաքվել, խոսել: Ահագին բան փոխանցվեց, խոսակցության ընթացքում զուլալվում է, թե որն է խնդիրը: Սրանից ավելին չեմ ուզում ասել, սխալ կլինի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ