Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թուրքական «Adimlar» ամսագրի խմբագրությունում տեղի է ունեցել պայթյուն. Hurriyetdailynews

Մարտ 26,2015 22:03

Թուրքական Hurriyetdailynews.com կայքը, հղում անելով երկրի ոստիկանությանը, նշել է, որ երեկ երեկոյան ժամը 19:30-ի սահմաններում Ստամբուլում գտնվող «Adimlar» ամսագրի խմբագրության դիմաց տեղադրված ռումբը պայթել է, ինչի հետեւանքով մեկ հոգի զոհվել է, երեքն էլ վիրավորվել են:

«Adimlar» ամսագիրը, որը սերտ կապեր ունի Թուրքիայի իսլամիստական խմբի իսլամական մեծ արեւելք ճակատի հետ, կազմակերպել է արշավներ խմբի առաջնորդ Սալիհ Միրզաբեիօղլուի ազատ արձակման պահանջով եւ աջակցում է Իրաքի եւ Լեւանտեի Իսլամական պետությանը:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է վերջերս ստեղծված Մարդու պաշտպանության միավորումը. ««Ադիմլար» ամսագիրը պատժվել է ջարդերը արդարացնելու համար: Մեր գործողությունները կշարունակվեն, եթե այդպիսի ելույթները կրկնվեն: Մարդասպաններին պաշտպանելը հանցագործություն է: Հեղափոխականների նկատմամբ իրականացված որեւէ գործողություն անպատիժ չի մնա»,- գրել է խմբավորումը Twitter-ի իր էջում:

Թուրքական մամուլի խորհուրդն էլ տարածած հաղորդագրությունում հայտարարել է, որ հարձակումը մարդկության դեմ կատարված հանցագործություն է. «Հնարավոր չէ ընդունել «Ադիմլար» ամսագրի վրա կատարված հարձակումը: Դա դեմ է ժողովրդավարական սկզբունքներին եւ հանցագործություն է կարծիք արտահայտելու համար ստեղծված լրատվամիջոցների աշխատակիցների դեմ»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031