Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վստահեցրեց, որ պետական պաշտոն ստանձնելու առաջարկ չի ստացել:
Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում շրջանառվում էր լուրը, թե նա առաջիկայում հնարավոր է ԿԲ նախագահ դառնա:
«Ո՞վ է տարածել այդ շշուկը: Դուք ձեզ գրում եք, դուք ձեզ ուրախանում: Նման բան չկա, առաջին անգամ էի լսում, քեզնից երկրորդ անգամ լսեցի»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ