Նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը չի ցանկանում մանրամասնել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման մանրամասները:
«Ինչ եք քննարկել հարցին, նա կարճ պատասխանեց. «Տնտեսական հարցեր»:
Հարցին՝ առաջարկներ ներկայացրե՞լ եք վարչապետին, ասաց՝ ոչ. «Տարբեր հարցերի շուրջ քննարկում է եղել, շատ օգտակար հանդիպում էր: Հանդիպման մասնակիցների տեսակետերը դուք գիտեք ու կարող եք լսել այլ առիթներով լրատվամիջոցներով: Ինչ վերաբերում է այսօրվա հանդիպմանը, որոշել ենք մեր զրույցը դուրս չհանել»:
Նա ասաց՝ առաջիկա նոր հանդիպումը չի ուշանա. «Շուտով կհանդիպենք էլի»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ այսօր նախկին չորս վարչապետ՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Գագիկ Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը հանդիպել են Հովիկ Աբրահամյանի հետ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ