Քիչ առաջ կառավարության շենքում ավարտվեց ներկա ու նախկին վարչապետերի հանդիպումը: Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման էին եկել նախկին չորս վարչապետ՝ Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Վազգեն Մանուկյանն ու Գագիկ Հարությունյանը: Վերջինս, ի տարբերություն մյուսների հետնամուտքով եկավ, հետնամուտքով գնաց:
«Քննարկել ենք տնտեսական իրավիճակը, յուրաքանչյուրս փորձել ներկայացնել իր մոտեցումներն ու ընկալումները: Պայմանավորվել ենք այս քննարկման բուն բովանդակության վերաբերյալ մամուլի հաղորդագրություն մեզնից դուրս չգա»,- հանդիպումից հետո ասաց Խոսրով Հարությունյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ