Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյանը՝ Ժիրայր Սեֆիլյանին. «Խի ես որ գնացի սահման, ես 50 տարեկա՞ն էի»

Մարտ 26,2015 19:21

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանn օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել եւ առաջարկել իշխանություններին պաշտպանությունը կազմակերպել այլ մեթոդով:

Նա գրել է. «Սահմանին արյունաքամ չլինելու տարբերակ կա: Գրեթե ամեն շաբաթ լուրեր ենք ստանում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճման ու զոհերի մասին: Զոհերի մեծ մասը զորակոչի միջոցով բանակում ծառայող երիտասարդներ են, որոնք դեռևս ժառանգ չունեն: Սա արյունաքամություն է եւ գենոֆոնդի սպառում: Տարիներ շարունակ բազմիցս խոսվել է այս մասին եւ առաջարկվել է սահմանը պաշտպանելու ավելի արդյունավետ ու անվտանգ տարբերակ: Սակայն մինչ օրս այդ առաջարկությունը չի ընդունվել: Ռեժիմի հեռացումից հետո հիմնովին վերանայվելու է հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանության համակարգը: Առաջին հերթին զորակոչի միջոցով բանակում ծառայող երիտասարդները հանվելու են առաջին գծից եւ զբաղվելու են բացառապես մարտական պատրաստությամբ: Բացի այդ՝ առաջին գիծը սարքավորվելու է միանգամայն այլ տարբերակով եւ այնտեղ ծառայելու են միայն համեմատաբար տարիքն առած, ժառանգ ունեցող, ավելի փորձված եւ, ամենակարևորը՝ այսօր սահմանը պահող զինծառայողների համեմատությամբ առնվազն հինգ անգամ պակաս քանակով պայմանագրային զինծառայողներ»:

Aravot.am-ը գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանից հետաքրքրվեց՝ Դուք առաջարկ ունե՞ք՝ ինչպե՞ս անել, որ սահմանին մեր զինվորներն արնաքամ չլինեն, Ժիրայր Սեֆիլյանը սխալ է համարում, որ անփորձ, երիտասարդ տղաներին են ուղարկում առաջին գիծ: Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ջահելն ո՞վ ա, ի՞նչ ջահել: Խի ես որ գնացի բանակ, գնացի սահման, ես 50 տարեկա՞ն էի: Պտի գնայի՞, որ սովորեի»: Մեր դիտարկմանը, որ Սեֆիլյանն  առաջարկում է, որ առաջին գծում լինեն տարիքն առած փորձառու մարտիկները՝ նա հակադարձեց. «Ի՞նչ փորձառու: Բա էսօր ո՞վ ա կանգնած սահմանին: Իիիի, ի՞նչ անփորձ, համաձայն չեմ իրա հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    վաղն էլ Տարոն Մարգարյանից կարծիք կհարցնես Սեֆիլյանի մասին, էրեխա ժամանակ զենքա մատակարարե դիրքեր 😀

    • Հռիփսիմե Ջեբեջյան says:

      Կարապետ, Ձեր կատակ է, հումոր է, չգիտեմ ինչ է, ընդհանրապես տեղին չէ: Դուք որեւէ իրավունք չունեք ինձ ասել, թե ում ինչ հարցնեմ: Ես փայլուն գիտեմ, թե որ զրուցակցիս ինչ հարցնեմ, երբ ու ինչպես: Եվ հետո, Դուք ինձ չեք ճանաչում, հետեւաբար կհարցնեսը ո՞րն է:

  2. ՄԱՆՎԵԼ says:

    ԼՐԻՎ գեներալ ՍԱՐՈՅԱՆԻՆ բնորոշ պատասխան

  3. Vrej says:

    Կներեք հարգելի պարոն Սարոյան Դուք իմ հրամանատարն եք եղել,Ձեզ շատ եմ հարգում,բայց պարոն Սեֆիլյանի առաջարկության հետ ավելի համաձայն եմ`պայմանագրային զինծառայողներին ավելի բարձր վարձատրենք`մենք էլ ինչքան կարող ենք ամրացնենք մեր դիրքերը,որ մեր սահմանը ավելի լավ պաշտպանված լինի,իսկ երիտասարդ ու անփորձ զինվորները սովորեն,որպեսզի 21-րդ դարի հակառակորդին ավելի լավ ՀԱՂԹԵՆ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031