Աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Վաղինակ Գալուստյանին այսօր Ռ. Սեւակի անվան N 151 հիմնական դպրոցում աշակերտներից մեկը հարցրեց, թե ինչո՞ւ ընտրեց հատկապես հունահռոմեական ոճի ըմբշամարտը:
«Անկեղծ պիտի պատասխանեմ: Հայրս ըմբիշ էր, սպորտի վարպետ: Բնականաբար, ես էլ էի ցանկանում ըմբշամարտով զբաղվել: Բայց պատանի հասակում ընկել էի ավտոմեքենայի տակ ու ոտքս վնասել: Նույնիսկ բժիշկները մտածում էին ամպուտացիայի մասին: Տատիկս չթողեց: Իսկ երբ գնացի ըմբշամարտի, մարզիչները որոշեցին, որ ավելի լավ է զբաղվեմ հունահռոմեական ոճով, քանի որ ազատ ոճում թույլատրվում է նաեւ ոտքերի վրա աշխատել, իսկ հունահռոմեականում հնարքները կիրառվում են միայն գոտկատեղից վերեւ: Այսպես ես դարձա հունահռոմեական ըմբիշ», – պատասխանեց աշխարհի չեմպիոնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ