Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թումանյան 25 շենքի հարցը քննարկվեց Հանրային խորհրդի նիստում

Մարտ 26,2015 19:04

Հանրային խորհուրդը մարտի 26-ին  նիստ էր գումարել՝ լսելու համար Թումանյան 25 շենքի բնակիչների մտահոգությունները: Նիստին մասնակցում էին Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական եւ բյուջետային, Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի, Քաղաքացիական հասարակության կայացման հանձնաժողովների եւ Քաղաքաշինության եւ ճարտարապետության հարցերի ու Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելիության եւ օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովների ներկայացուցիչները:

Թումանյան 25 շենքի բնակիչ Դավիթ Եղիազարյանը ասաց, որ նամակը ստանալուց հետո շենքի բնակիչների մոտ խուճապ էր առաջացրել, համաձայն որի՝ «Ռենշին» ընկերությունը մտադրված է հյուրանոց կառուցել եւ նախագիծ է ներկայացրել, որ քաղաքապետարան շենքը ճանաչի որպես բացառիկ գերակա հանրային շահ. «Մենք, բնականաբար, չենք ուզում մեր հարազատ բնակարանը լքել: Սա է ամբողջ խնդիրը»:

Arbak-Vardanyan

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Արբակ Վարդանյանը ասաց, որ Թումանյան 25 շենքը բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու նպատակը պայմանավորված է քաղաքաշինական խնդիրների կարգավորմամբ. «Սկսած Տերյան փողոցից մինչեւ Մաշտոցի պողոտան ընկած հատվածը՝ Հյուսիսային պողոտայի կառուցման ավարտից հետո ձեռք բերեց իր ուրույն տեսքը՝ շենքերը ստացան միասնական համահունչ հարկայնություն: Այդ հատվածում միայն Թումանյան 25 շենքն է երկհարկանի եւ իր հարկայնությամբ չի ձուլվում տվյալ միջավայրին: Նշված քաղաքաշինական խնդիրը կարգավորելու նպատակով տվյալ տարածքում նախատեսվում է այդ շենքի փոխարեն կառուցել միջին հարկայնության հյուրանոցային համալիր, ինչը կխթանի մայրաքաղաքում հյուրանոցային տնտեսության ավելացմանը եւ տուրիզմի զարգացմանը»:

Պարոն Վարդանյանը հավելեց, որ գրանցված սեփական գույքերի 40 տոկոսից ավելին  «Ռենշին» ընկերությանն են պատկանում:

Edward-Marutyan

Նիստին ներկա էր նաեւ «Ռենշին» ընկերության հիմնադիր տնօրեն Էդվարդ Մարությանը: Նա ասաց, որ կառուցվելու է 5-6 հարկանի հյուրանոցային համալիր: Էդվարդ Մարությանը ներկաներին հայտնեց, որ ընկերությունը շենքի բնակիչների իր առաջարկությունները կանի մոտավորապես 10 օրից:

Davit-Eghiazaryan

Թումանյան 25-ի բնակիչ Դավիթ Եղիազարյանը նիստի ընթացքում ասաց, որ շենքի բնակիչներից մի մասի եկամուտային աղբյուր է հանդիսանում նկուղային հարկում  ունեցած տարածքը. «Մենք, բնականաբար, ցանկանում ենք այդ ամենը պահպանել: Ես խիստ կասկածում եմ, որ փոխհատուցումը համարժեք կլինի, դրա մասին չեմ ուզում խոսել: Սաշուր Քալաշյանը առաջարկեց մեկ հարկ էլ բարձրացնել, ես անձամբ երկու ձեռքով համաձայն եմ. Շենքը 1 հարկ բարձրացնելով համահունչ կդառնա հարակից շենքերին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031