Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աշխարհի չեմպիոնի խորհուրդները իր սովորած դպրոցի աշակերտներին (ֆոտոշարք)

Մարտ 26,2015 18:51

Հունահռոմեական ըմբիշ, աշխարհի 2001 թվականի չեմպիոն, Եվրոպայի առաջնության մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող Վաղինակ Գալուստյանն այսօր այցելեց Երեւանի Ռ. Սեւակի անվան N 151 հիմնական դպրոց, որտեղ ժամանակին սովորել է ինքը:

anmoruk dasxek nstaran

Անվանի մարզիկը եղավ ֆիզկուլտուրայի դահլիճում, շրջեց դպրոցում, գտավ այն նստարանը, որի առջեւ նստել է ինքը, հուզիչ ու շատ ջերմ հանդիպում ունեցավ իր դասղեկի հետ, իսկ հետո անկեղծ շփվեց աշակերտների հետ: Չեմպիոնին ուղղված հարցերը բազմաթիվ էին, սկսած նրանից, թե ինքն ինչպես է սովորել դպրոցում, վերջացրած մարզական հաջողություններով ու անձնական կյանքով:

«Զբաղվեք սպորտով, անպայման զբաղվեք, որովհետեւ սպորտն առաջին հերթին ձեր առողջությունն է: Սպորտը ձեր տարիքի պատանիների մեջ համառություն, նպատակ դնելու եւ դրան, անպայման, հասնելու որակներ է զարգացնում, որը միշտ պետք է կյանքում: Բայց մի բան էլ հաստատ իմացեք. առանց լավ սովորելու, գիտելիքներ ունենալու, շատ բան կկորցնեք կամ ոչնչի չեք հասնի: Օրինակ, երբ ես դպրոցական էի, իմ դասղեկը, որ աշխարհագրություն էր դասավանդում, պահանջում էր, որ այդ առարկան լավ սովորեմ՝ ասելով, որ երբ կյանքում մեծ մարզիկ դառնամ, մրցումների մեկնեմ տարբեր երկրներ ու չիմանամ դրանց պատմությունը, մի քիչ էլ՝ լեզուն, մեծ ամոթ կլինի: Ու պատկերացրեք, որ ուսուցիչս ճիշտ էր: Ես աշխարհագրություն առարկան բավականին լավ եմ սովորել: Ու, իսկապես, գիտելիքներն ինձ շատ օգտակար են եղել այդ երկրներում», – աշակերտներին հորդորեց աշխարհի չեմպիոնը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031