Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը նախկին վարչապետերից Հրանտ Բագրատյանն ու Խոսրով Հարությունյանն են դեռ եկել: Նրանք քիչ առաջ մտան կառավարության շենք՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին, թե քննարկման օրակարգում ինչ հարցեր են դրված:
Խոսրով Հարությունյանն ասաց միայն՝ կազմակերպչական հարցեր են քննարկվելու: Իսկ Հրանտ Բագրատյանի մուտքը կառավարություն ուղեկցվեց վիրավորանքներով: Կառավարության շենքի մոտ նրան էր սպասում հայտնի ՀՀԿ տատիկը:
« Էս ո՞ւր ես գնում»,-հարցրեց ՀՀԿ տատիկը:
Կարդացեք նաև
«Տո քեզ ինչ»,- պատասխանեց Հրանտ Բագրատյանը: Մինչ այդ նա լրագրողների հարցերին էլ էր պատասխանել՝ քեզ ինչ:
«Գնո՞ւմ ես քանդելու, քանդող բրիգադա: Դու իրավունք չունես ներս մտնելու»,- նախկին վարչապետի հետեւից նետեց ՀՀԿ տատիկը:
«Ինձ չվիրավորես, տենց բաներ չասես: Քեզ ո՞վ է ստեղ կանգնեցրել»,- ասաց Հրանտ Բագրատյանն ու ներս մտավ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ