Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 26-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի նիստում խոսել է միջազգային լարվածության աճի մասին: Նա հայտարարել է. «Ռուսաստանի այսպես կոչված զսպման համար օգտագործվում է միջոցների ամբողջ հավաքածուն՝ քաղաքական մեկուսացման փորձերից մինչեւ խոշորածավալ տեղեկատվական պատերազմ եւ հատուկ ծառայությունների միջոցներ: Ինչպես վերջերս բաց ասվեց, չհամաձայնվողների ձեռքերը պետք է ոլորեն, սակայն Ռուսաստանի հետ նման հնարքները չեն անցնում»:
Այս մասին հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ