Մարտի 24-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցչությունը Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում կազմակերպել է «Մեկ դար տևող ցեղասպանություն: Բաքվի սև հունվարը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը: Ֆիլմի ցուցադրումից առաջ տեղի է ունեցել ընդունելություն:
ԱՄՆ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը բացման իր խոսքում համառոտ ներկայացրել է ֆիլմի նպատակը, Բաքվի հայ համայնքի պատմությունը և ընդգծել զոհերի հիշատակման կարևորությունը:
Ֆիլմի ցուցադրումից հետո Արցախի ներկայացուցիչը և միջոցառմանը ներկա ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ, լրագրող Հայկարամ Նահապետյանը պատասխանել են ներկաների հարցերին: Միջոցառման մասնակիցներին իր խոսքն է ուղղել նաև սբ. Մարիամ եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Կարապետյանը:
Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սարգսյանը, դեսպանության անձնակազմը, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ:
Կարդացեք նաև
ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն