Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ դաշնակցականները ԵՄ-ից պահանջում են ճնշել Թուրքիային (Տեսանյութ) 

Մարտ 26,2015 17:43

Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում մարտի 26-ին Հայաստանում Եվրոպական միության գրասենյակի առջեւ էին հավաքվել:

Միության անդամները ձեռքներին ունեին «Ճանաչում», «Աշխարհը ճանաչում է, Թուրքիան ճանաչելու է», «Թուրքիան դեռ ստերի հետեւում է թաքնվում», «Հայոց պատմությունը չի վաճառվում» գրություններով պաստառներ:

HYD-(4) HYD-(3) HYD-(1) HYD HYD-(5)

Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջեւ նրանք կարդացին իրենց պահանջագիրը: Մասնավորապես՝ դաշնակցական երիտասարդները կոչ են անում Եվրամիության ղեկավարությանը պահպանել Եվրոպական խորհրդի սահմանած բարոյական չափանիշը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում:

«Մենք հորդորում ենք Եվրամիության ղեկավարությանը խրախուսել իր անդամ պետություններին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը եւ քրեական պատասխանատվության ենթարկել մերժողներին: Մենք պահանջում ենք Եվրոպական միությունից ճնշել Թուրքիային, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ նախաձեռնի քայլեր՝ բոլոր նյութական եւ ոչ նյութական կորուստների փոխհատուցման եւ հայ ազգի պատմական իրավունքների վերականգնման ուղղությամբ»,- ասվում է պահանջագրում:

Ուսանողական միությունների անդամները իրենց պահանջագիրը հանձնեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության վարչական բաժնի ղեկավար Քրիստիան Նիհուսին:

ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք համահայկական երիտասարդական ցույց էին կազմակերպել. «Այս պահին ՀՅԴ ուսանողական եւ երիտասարդական միությունները աշխարհում Եվրամիության գրասենյակների դիմաց բողոքի ակցիաներ են անցկացնում, ներկայացուցիչներին հանձնում են նույն բովանդակությունը ունեցող պահանջագիր»:

Նա հավելեց, որ մինչեւ ապրիլի 24-ը համահայկական ցույցերը շարունակվելու են: Ամեն հինգշաբթի  ՀՅԴ երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամները նմանատիպ ցույցեր են կազմակերպելու տարբեր ներկայացուցչությունների գրասենյակների դիմաց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031