Մարտի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Մ.-ի անվամբ քաղաքացի Գ. Վ.-ի կողմից բերված հանձնուքում տորթի ստվարաթղթե տակդիրի միջնամասից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային երեք փաթեթ:
Մեկում առկա էր 0,572 գրամ սպիտակ փոշենման զանգված, մյուս երկուսում՝ 4,520 գրամ ընդհանուր կշռով մուգ դարչնագույն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Կարդացեք նաև
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին