Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանցին Դիլիջանում սոճիներ հատելով՝ 3 միլիոն դրամի վնաս է պատճառել

Մարտ 26,2015 17:24

Երեւան քաղաքի բնակիչ, 1973թ. ծնված Սոս Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. մայիսի 29-ին բենզասղոցով հատել է 645 հազար դրամ սակագնային արժեքով, անտառային ֆոդի եւ բնության հատուկ պահպանվող տարածքներ համարվող, Դիլիջան քաղաքի վարչական սահմաններում գտնվող 8 հատ թաց կանգուն սոճի տեսակի ծառ, որով պետությանը պատճառվել է 3 միլիոն 225 հազար դրամի վնաս: Ս. Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի Բերդի նստավայրում նշանակված է ապրիլի 1-ին:

Նախկինում հայտնել ենք, որ Դիլիջանի բնակիչ, 1962թ. ծնված Արամ Խաչատրյանը 2014թ. մայիսի 29-ին տեղեկանալով, որ Ս. Բաղդասարյանը ծառեր է հատել, վերցնելով  իր «ՏՕԶ-34» որսորդական հրացանը, իր ավտոմեքենայով մեկնել է հատումների վայր, հայհոյել Ս. Բաղդասարյանին եւ հրացանից կրակել նրա աջ ոտքին:

2015թ. փետրվարի 6-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Ա. Խաչատրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման: Ա. Խաչատրյանի պաշտպանը այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որի քննությունը նշանակված է ապրիլի 3-ին:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031