Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիպի վարակը նահանջում է (Տեսանյութ) 

Մարտ 26,2015 17:16

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարությունում հայտնեց, որ հանրապետությունում տարածված գրիպի վիրուսը, ինչի պատճառով երեխաներ են տեղափոխվել հիվանդանոցներ, դպրոցական արձակուրդները երկարաձգվել են ու որոշ մանկապարտեզներ փակվել, նահանջում է: Ըստ նրա, շտապօգնության կանչերի թիվը նվազել է, հիվանդանոց դիմողների թիվը` նույնպես:  Նախարարն ասաց, որ փակվել են այն մանկապարտեզները, որտեղ սուր շնչառական հիվանդություն ունեցող երեխաները 25 տոկոսից ավելի են եղել:

Նախարարը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Դեղերի մասին» օրենքը` նշելով, որ բարեփոխված օրենքում ամրագրված է նաեւ դեղը դեղատոմսով ձեռք բերելու կարգը, դեղերի գրանցման, վերագրանցման հարցերը միջազգային պատշաճ կանոնակարգերին համապատասխանեցնելու եւ միջազգային շուկաներում պատշաճ ներկայանալու հարցերը:

Ժամանակ առ ժամանակ Արմեն Մուրադյանն անձամբ է պատասխանում «թեժ գծի» զանգերին: Հարցին՝ դա PR-ի նպատակով է արվում, պարոն Մուրադյանն ասաց` բացարձակ: Նախարարի տվյալներով, «թեժ գծով» եթե նախկինում ստանում էին 5000 ահազանգ, ապա այսօր դրանց թիվը հասել է 12 հազարի:

Արմեն Մուրադյանն անդրադառնալով A, B, C հեպատիտներով վարակվելու բարձր ցուցանիշին, ասաց, որ ներհիվանդանոցային վարակն այսօր համակարգի լրջագույն խնդիրներից մեկն է, որոնց դեմ պայքարելու համար նորմատիվային դաշտ է մշակվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031