Լրահոս
Օրվա լրահոսը

«Նահատակի ձոր» պոչամբարը հայտնվել է բնապահպանական աղետի նախաշեմին (տեսանյութ)

Մարտ 26,2015 17:12

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի կողմից ավելի քան հինգ տասնամյակ շահագործվող «Նահատակի ձոր» անվամբ պոչամբարը հայտնվել է բնապահպանական աղետի նախաշեմին, իսկ նոր պոչամբարի կառուցման հստակ ժամկետներ դեռևս չեն նախանշվում:

Ներկայում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրինությունը բավարարվում է նոր պոչամբարի կառուցման տարածքի ուսումնասիրությամբ և որոշակի նախապատրաստական աշխատանքներ կատարելով, մինչդեռ գործող գերհագեցած պոչամբարի պոչանքը արտահոսում է Դեբետ գետը:

Գաղտնիք չէ , որ ժամանակակից աշխարհը վաղուց է հրաժեշտ տվել պոչամբար հասկացությանը, իսկ Հայաստանում նոր պոչամբարի կառուցումը շարունակում է մնալ խիստ անհրաժեշտ:

Civilvoice (Սիվիլվոիս) հասարակական կազմակերպությունը կոչ է անում պետական մարմիններին` ցուցաբերել հետևողական կամք «Նահատակի ձոր» պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքները պատշաճ մակարդակով և ավելի սեղմ ժամկետներում իրականացնելու համար, իսկ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերերին հորդորում ենք՝ իրականացնել տարածքի ազգաբնակչությանը խոստացված սոցիալական ծրագրերը, որոնք բխում են նաև օրենքի պահանջից: Civilvoice ՀԿ, հավատարիմ լինելով իր առաքելությանը, հետևողական է լինելու, որպեսզի բարձրացված խնդիրները անխտիր ստանան իրենց լուծումները:

Թեմայի մանրամասները` Civilvoice ՀԿ պատրաստած տեսանյութում

Լուսանկարը՝ «Էկոլուր»-ի

Civilvoice Հասարակական կազմակերպության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Բաբկեն Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031