Այսօր Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները «էտելու» անվան տակ անխնա հատում էին բարդիները: Գյումրեցիները, կանգնելով ճեմափողոցի մեջտեղում, վրդովված նայում ու հեռանում էին:
Մենք Գյումրու քաղաքապետարանի դենդրոլոգ Խաչատրյանից հարցրեցինք, թե ո՞վ է պատվիրել այդպես անխնա կտրել ծառերը:Վերջինս չէր ուզում խոսել, սակայն ասաց, որ բնակիչը դիմում է գրել քաղաքապետարան, որ ծառը էտեն: «Հնարավոր է մի 4 ճյուղ կկտրվի, որից հետո ես իջեցնեմ, կտանեմ, լույսի հաղորդալարերին են խանգարում ծառերը»,- ասաց նա: Նա մեկ անգամ ևս շեշտեց, որ ինքը կատարող է, ոչ թե որոշում կայացնող: Որքանո՞վ է մասնագիտորեն ճիշտ այս էտումը, եթե այն էտում է կոչվում, մեր այս հարցին ի պատասխան մասնագետը խորհուրդ տվեց իր ղեկավարությանը հարցնել: Նշենք, որ այս բարդիների վրա հանգրվանում են ագռավները, նույնիսկ նրանց մեկը սատկել ու մնացել էր ծառի վրա (տես լուսանկարում): Գյումրու բնապահպանները պնդում են, որ սա էտում չի կոչվում ու պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ:
Կարդացեք նաև
Մենք այս թեման կմանրամասնենք առաջիկայում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ