Հարցին, թե Հայաստանի տնտեսական դիրքերը որքան լավանում են, այնքան մեր երկրում ներդրումները պակասում են, այդ ի՞նչ պարադոքս է, «Հայաստանի զարգացման հիմնադրամի» տնօրենի պաշտոնակատար Արման Խաչատուրյանը, կառավարության նիստին հաջորդած ասուլիսում, վստահեցրեց, որ մինչեւ այս տարվա վերջ, ներդրումների առումով կունենանք դրական միտումներ, թեեւ համաձայնեց, որ մեր երկրում ներդրումների համար այնքան էլ բարենպաստ միջավայր չկա: Պարոն Խաչատուրյանը սակայն հիշեց միայն մեկ դեղագործական ընկերություն, որը ցանկություն է հայտնել Հայաստանում ներդրում անելու:
Պարոն Խաչատուրյանից, որը ներկայացնում էր, թե հիմնադրամի գործը ներդրումների, արտահանումների խթանումն է, զբոսաշրջության զարգացումը, լրագրողները հետաքրքրվեցին, թե երկրում տիրող ոչ բարենպաստ տնտեսական միջավայրում ինչպես պետք է ներդրումները խթանեն:
Հարցրին նաեւ, թե համաձա՞յն է Սերժ Սարգսյանի այն մտքին, որ մեր երկրում շաքարավազ պետք է ներկրի մեկ մարդ, պարոն Խաչատուրյանը ասաց, որ չի ցանկանում պատասխանել:
Հիմնադրամի ժամանակավոր ղեկավարը խոսելով զբոսաշրջության ոլորտում արած գործերից, նշեց, որ 3 երկրներում` Իսպանիայում, Բեռլինում ու Ռուսաստանում խոշոր ցուցահանդեսներ են կազմակերպել` ներկայացնելով Հայաստանը, որի արդյունքում, ըստ արդեն ձեռքբերված պայմանավորվածությունների, Իսպանիայից դեպի մեր երկիր զբոսաշրջությունը կաճի 7 %, Գերմանիայից 10%, ՌԴ-ից էլ` 23 %:
Հարցին էլ, թե ինչո՞վ են գայթակղել օտարերկրյա զբոսաշրջիկներին, որ Հայաստան գան, պարոն Խաչատուրյանը մեկ առ մեկ թվարկեց. «Մեր մշակութային ժառանգությամբ, էկո տուրիզմով, պատմական վայրերով»:
Կարդացեք նաև
Արման Խաչատուրյանը նաեւ նշեց, որ 9 հայկական ընկերություն միավորվել են մեկ միասնական ապրանքանիշով եւ, ըստ հաշվարկների, 1-3 տարիների ընթացքում 3 միլիոն դոլարի եկամուտ կունենան:
Տեղական արտադրանքը խթանելու նպատակով էլ ապրիլի 26-28-ը Հայաստանում կկազմակերպվի մեծ ցուցահանդես` «Արտադրված է Հայաստանում» խորագրով:
Անդրադառնալով միջուկային բժշկության հիմնադրմանը, պարոն Խաչատուրյանն ասաց, որ արդեն սարքավորումների մոնտաժման աշխատանքները ավարտվում են եւ ծրագիրն ինչպես որ նախատեսված է, ընթանում է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հերիք է անիմաստ ջուր ծեծեք: Երկիրն ու Ժողովրդին եք կորցնում: Ժողովուրդը արդեն կորցնելու ոչինչ չունի եւ կարող է հաշվեհարդար անել Հայաստանի իրական թշնամիների հանդեպ, որը շատ ավելի դաժան կլինի,քան երբ կամավոր հեռանաք իշխանություններից: Ժամանակ չունեք արագ կողմնորոշվեք: