«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հայտարարում է, որ ապրիլի ընթացքում ներհանրապետական էլեկտրագնացքներում ուղևորներին տրամադրվելու են զեղչեր: Օրինակ` անվճար կլինեն դեպի Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող աշակերտների և ուսանողների խմբերի համար:
ՀԿԵ ծառայություններից անվճար օգտվելու համար դպրոցների տնօրեններին կամ քաղաքապետներին, գյուղապետներին անհրաժեշտ է համապատասխան հայտով դիմել ՀԿԵ Ուղևորափոխադրումների տնօրինություն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:
Իսկ ապրիլի 23 – 24 – ին դեպի Երևան և հակառակ ուղղությամբ գործող էլեկտրագնացքներում կկիրառվի 50% զեղչ՝ սգո միջոցառումներին մասնակիցների համար:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի կենտրոն