Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկն արժանացել է «Որակի գերազանցություն» մրցանակին

Մարտ 26,2015 15:53

2014թ.-ի արդյունքներով  Յունիբանկը SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար ավստրիական հեղինակավոր Raiffeisen Bank International- ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն» (RBI STP Quality Awards) մրցանակին:

«Որակի գերազանցության» մրցանակը վկայում է իրականացվող աշխատանքի բարձր որակի և միջազգային STP (Straight Through Processing) ստանդարտներին համապատասխանության մասին: Յունիբանկը զգալիորեն ընդլայնել է միջազգային համագործակցությունը և թղթակցություն է հաստատել եվրոպական և ամերիկյան մի շարք առաջատար բանկերի հետ: Դրա շնորհիվ, բանկը SWIFT փոխանցումներն իրականացնում է կարճ ժամկետներում` բանկ դիմելու օրը, և հաճախորդներին առաջարկում մատչելի սակագներ: Raiffeisen Bank International բանկի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել բանկի գործունեությամբ և հույս հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի հետագայում ևս:

Յունիբանկի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031