Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՀ-ը Մոսկվայում պաշտպանած ատենախոսությունների մեջ արտագրություններ է գտել

Մարտ 26,2015 15:40

Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Մոսկվայում պաշտպանված գիտական ատենախոսությունների մասին, նշեց, թե թյուր է տպավորությունը, որ Մոսկվայում ավելի դժվար է պաշտպանելը, քան Հայաստանում: «Այսօր գործեր են բերում համապատասխանեցման, ընդ որում արդեն այդպիսի երեք դեպք է գրանցվել, որ Մոսկվայում պաշտպանած եւ անգամ վկայագիր ստացածների աշխատանքներում հայտնաբերում ենք մեծ ծավալի արտագրություններ:

Այդ աշխատանքներից մեկը իրավաբանության, երկուսը տնտեսագիտության ոլորտի են, ընդ որում՝ մեկը դոկտորական, երկուսը՝ թեկնածուական աշխատանքներ»,-ասաց ԲՈՀ-ի նախագահը: Այլ մանրամասներ տիկին Արզումանյանն առայժմ չբացահայտեց:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ 168.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Երբ պետք է` նկատում եք “արտագրությունները”, երբ պետք չի` չեք նկատում: Երբ որ այստեղ չի հաջողվում պաշտպանել, գնում են Մոսկվա,այնտեղ ավելի հարմար գներով պաշտպանում են, դուք էլ հաստատելուց նկատում եք արտագրությունները: Լրագրողները կոնկրետ հարց հնչեցնում` ինչպես է հնարավոր թեկնածուական ատենախոսությունից երկու տարի հետո դոկտորականի պաշտպանությունը (Արթուր Բաղդասարյանի ականջը կանչի): 70-80 ականներին, երբ Հայատանում իսկական գիտություն ու գիտնականներ կային, տաղանդավոր գիտնականներ տարիներով չէին կարողանում մի թեկնածուական պաշտպանել, իսկ դոկտորականը տարիների տքնաջան ասխատանքի արդյունք, հայտնագործություն պետք է լիներ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031