Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք է արգելել որսը այն կենդանիների նկատմամբ, որոնցով սնվում են գայլերը»

Մարտ 26,2015 14:28

Գյուղական տնտեսությունների վրա գայլերի հարձակման խնդիրը դեռ լուծում չի ստացել,-այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:

Բնապահպանները հանդիպել են բնապահպանության նախարարի հետ եւ քննարկել են խնդիրը: Սիլվա Ադամյանն սսաց, որ նախարարությունը քայլեր է ձեռնարկում, գայլերի վրա կրակելուց բացի, ոհմակների հարձակումը կանխելու նպատակով. «Նախարարն ասաց, որ իրենց նախարարության կողմից մշակած նախագծի մեջ կա մի կետ, որով պետք է արգելել որսը այն կենդանիների նկատմամբ, որոնցով սնվում են գայլերը»: Ըստ բնապահպանի՝ հասկանալի է, որ գայլերի հարձակումը գյուղական տնտեսությունների վրա միայն իրենց համար որս ման գալու եւ չգտնելու պատճառով է: Հարձակման պատճառներից մեկն էլ այն է, որ անտառածածկ տարածքները գնալով պակասում են եւ դրա արդյունքում կենդանիները զրկվում են թաքնվելու, բնակվելու իրենց տարածքից:

Վայոց Ձորում վերջերս գրանցված գայլերի կողմից հարձակումը Սիլվա Ադամյանը պայմանավորում է նրանով, որ գայլերը ընդամենը գոյատեւման կռիվ են տալիս. «Այս կենդանիները փորձում են իրենց բնակավայրերը պաշտպանել, փորձում են կեր հայթայթել եւ չի բացառվում, որ այս դեպքից հետո նորից հարձակումներ լինեն»:

Բնապահպան Կարինե Փանոսյանն էլ նշում է, որ գայլը մարդու վրա հարձակվում է վրեժխնդիր լինելու նպատակով: Բնապահպանը նախարարից հետաքրքրվել է, թե ինչպես կարելի է պնդել, որ կա 600 կամ 800 գայլ, եթե չի արվում հետազոտություն, չեն արվում մշտադիտարկումներ. «Հայաստանում նման հետազոտություններ չեն արվել, միակ հետազոտությունն արվել Արփի լճի ավազանում եւ նորից սահմանափակ հետազոտություն է կատարվել, քանի որ, ինչպես նախարարն է տեղեկացրել, համապատասխան միջոցներ չկան: Քանի դեռ չի կատարվել հետազոտություն, ապա խոսել, որ պետք է սպանել հստակ թվով գայլ, չի կարելի»:

Բնապահպանները գայլերի հարձակումներից պաշտպանվելու համար մի քանի տարբերակներ ունեն. «Պետք է ստեղծվեն Էլեկտրական չոբաններ, դրանք շատ արդյունավետ են, սակայն դրանք շատ ծախսատար են եւ եթե կառավարությունը կարողանա աջակցել, ապա մենք լավ արդյունքներ կունենանք: Դրա համար պետք է անել այն, ինչ հնարավոր է եւ խոսքը չի գնում գայլերի վրա կրակելու մասին: Պետք է ստեղծվեն ֆոնդեր կամ ապահովագրական կազմակերպություններ, որոնք կփոխհատուցեն գյուղական տնտեսությունների վրա գայլերի հարձակումներից հասցված վնասները»

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031